• Latest news

Գիտնականները կապ են գտել մարդու աչքի գույնի եւ հիվանդություններին հակվածության միջեւ

26 նոյեմբերի, 2020  12:18

Կոլորադոյի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները կապ են գտել մարդու աչքի գույնի եւ հիվանդություններին հակվածության միջեւ:

Ինչպես հայտնում է Freundin պարբերականը, հետազոտությունը ցույց է տվել, որ մուգ դարչնագույն եւ սեւ աչքեր ունեցող մարդիկ հակված են արյան, շնչառության եւ նյութափոխանակության հետ կապված խնդիրներին: Ընդ որում, նման աչքի գույն ունեցող մարդկանց մոտ ցածր է մաշկի կամ աչքերի քաղցկեղի առաջացման ռիսկը, քանի որ նրանց աչքերն ավելի լավ են պաշտպանված ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից: Բացի այդ, նման մարդիկ սովորաբար ունեն ցածր ցավային շեմ:

Կանաչ գույնի աչքեր ունեցող մարդիկ, հակառակը, ունեն բարձր ցավային շեմ: Ընդ որում, դեպրեսիայի հետ նրանք գրեթե չեն բախվում:

Կապույտ աչքեր ունեցող մարդկանց մոտ բարձր է ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ զգայունությունը: Ավելին, նրանք ավելի հակված են ալկոհոլային կախվածությանը:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել