• Latest news

Կտորե դիմակներ․ Դրանք նորով փոխարինելու ժամանա՞կը չէ արդյոք

26 նոյեմբերի, 2020  20:12

Որոշ մարդկանց դեպքում կտորե դիմակները կորոնավիրուսի համավարակի հասակակիցն են․ մարդիկ արդեն քանի ամիս կրում են այդ դիմակները՝ այն պարբերաբար լվանալով։ Հնարավոր է, որ դրանք փոխարինելու ժամանակն է, պնդում է Թեմփլի համալսարանից համաճարակաբան Քրիս Ջոնսոնը։

«Նոր, թարմ դիմակը, մեծ հավանականությամբ, կունենա ավելի խիտ գործվածք, ուստի այն ավելի արագ կզսպի դրսից մասնիկների թափանցումը եւ ձեր արտաշնչած մասնիկները կպահի ներսում»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ կանոն պետք է դարձնել դիմակը գոնե սեզոնը մեկ անգամ փոխելը։

Այն, թե որքան արագ է մաշվում կտորե դիմակը, կախված է տարբեր գործոններից՝ նյութից, որից պատրաստված է, ինչպես նաեւ այն բանից, թե որքան հաճախ են կրում եւ լվանում, փոխանցում է Medportal.ru-ն։

Հաստատապես դիմակը պետք է փոխել, եթե նրա վրա թեկուզ աննշան անցք է առաջացել։ Եթե դիմակը լույս է անցկացնում դրա միջով լույսի աղբյուրին նայելիս, ապա այն, ավելի շուտ, օգտագործման համար պիտանի չէ․ կտորը մաշվել է կամ ի սկզբանե պիտանի չի եղել։ Այն բանի նշանը, որ դիմակը պիտանի չէ, կարող է լինել ականջի առաձգական կապերի երկարելը։ Եթե դիմակը դեմքին կիպ չի նստում, ապա դա վկայում է, որ այն չի կարող իր գործառույթը կատարել, հիշեցնում է մասնագետը։

Ջոնսոնը խորհուրդ է տալիս  համավարակի պայմաններում հետը մի քանի հատ դիմակ ունենալ։ Դա հատկապես արդիական է ցուրտ եղանակին, երբ դիմակն արագ խոնավանում է․ ինչպես հայտնի է, խոնավ դիմակը չի պաշտպանում, իսկ դրա միջով շնչելը ավելի է դժվարանում, ուստի անհրաժեշտ է այն չորով փոխել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։