• Latest news

Ինչո՞ւ են մասնագետները խորհուրդ տալիս սննդակարգի մեջ չրեր ներառել

27 նոյեմբերի, 2020  13:47

Շատերը ջանում են չրեր հնարավորինս քիչ գործածել մեծ կալորիականության պատճառով։ Սակայն Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները կոչ են անում վերանայել վերաբերմունքը այս մթերքների նկատմամբ, քանի որ դրանք առողջության համար կարող են օգտակար լինել։

Մասնագետները հետազոտության ժամանակ պարզել են, որ մարդիկ, ովքեր կերել են չորացված մրգեր, ընդհանուր առմամբ ավելի առողջ են եղել, քան նրանք, ովքեր չրեր չեն կերել, հայտնում է News-medical.net-ը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն օրերին, երբ մարդիկ չրեր են կերել, ավելի շատ են գործածել որոշ առանցքային սննդարար նյութեր (կալիում, պոլիհագեցած ճարպաթթուներ եւ բջջանյութ), քան այն օրերին, երբ չեն կերել։ Իհարկե, դա իսկապես օրական սննդաբաժնի կալորիականությունը մեծացրել է ածխաջրերի մեծ պարունակության հաշվին։

Սեփական սննդակարգն ավելի կալորիական չդարձնելու համար գիտնականները խորհուրդ են տալիս ընտրություն կատարել առանց շաքարի չրերի օգտին եւ հետեւել օրվա ընթացքում մյուս սննդամթերքներից ստացվող կալորիաների ծավալին։ Այս դեպքում չրերը հրաշալի ուտեստ են։ Ավելին, մասնագետների խոսքով, չրերը վատ տարբերակ չեն այն մարդկանց համար, որոնք բավարար քանակությամբ լիարժեք մրգեր չեն ուտում։ Ավելին՝ չրերը հասանելի են ամբողջ տարվա ընթացքում, լավ են պահպանվում եւ կարելի է ճանապարհին հետը վերցնել։

Գիտնականների խոսքով՝ մարդիկ, որոնք հետազոտության շրջանակում հայտնել են չրերի գործածման մասին, հետեւել են ավելի առողջ սննդակարգի, քան մնացածը։ Նրանք նաեւ ունեցել են մարմնի զանգվածի ավելի ցածր ինդեքս, գոտկատեղի ավելի փոքր շրջագիծ եւ ցածր սիստոլիկ  զարկերակային ճնշում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել