• Latest news

Ո՞ր մարդկանց համար է կորոնավիրուսն առանձնապես վտանգավոր

27 նոյեմբերի, 2020  09:50

Կորոնավիրուսային ինֆեկցիան դեպքերի մեծ մասում թեթեւ է ընթանում, բայց որոշ մարդիկ վտանգված են բախվելու ծանր բարդությունների, այդ թվում՝ կյանքին սպառնացող։

Ովքե՞ր են ռիսկի խմբում։ Ո՞ր մարդկանց համար է կորոնավիրուսն առանձնապես վտանգավոր։

Տարիք

SARS-CoV-2 կորոնավիրուսն առաջին հերթին վտանգավոր է տարեցների համար․ պացիենտը որքան մեծահասակ է, այնքան մեծ է ծանր ընթացքի եւ մահվան հավանականությունը։ Մահացության վիճակագրությունում մինչեւ 50 տարեկան մարդիկ կազմում են 0,2-0,4 տոկոսը, 70-ն անց մարդիկ՝ արդեն 7-8 տոկոսը, իսկ 80-ն անց պացիենտներին բաժին է ընկնում մահերի մինչեւ 25 տոկոսը։

Քրոնիկական հիվանդություններ

Կորոնավիրուսը վտանգավոր է նաեւ քրոնիկական հիվանդություններով մարդկանց համար։ Այսպես՝ ռիսկի խմբում են սիրտ-անոթային հիվանդություններով մարդիկ․ կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտների շրջանում մահացության ցուցանիշների թվում սրտայիններին բաժին է ընկնում ավելի քան 10 տոկոսը։

COVID-19-ի բարդությունների հավանականությունը բարձր է նաեւ դիաբետի, ասթմայի, հիպերտոնիայի, քաղցկեղի, բակտերիային կամ այլ վիրուսային ինֆեկցիաների, ինչպես նաեւ ճարպակալման դեպքում։

Արական սեռ

Ըստ տեղեկությունների՝ կորոնավիրուսային ինֆեկցիայի հիվանդության դեպքում տղամարդիկ ավելի շատ են ենթակա մահանալու վտանգին, սակայն առայժմ հստակ տվյալներ չկան, թե ինչու են նրանք ավելի խոցելի։

Արյան խումբ

Ռիսկի գործոն կարող է լինել նաեւ արյան խումբը․ կարծիք կա, որ դրական ռեզուս-գործոնով երկրորդ խմբի արյուն ունեցողները հակված են ծանր հիվանդությանը եւ ավելի հաճախ են ունենում թոքերի արհեստական օդափոխության կարիք։

Հորմոնալ մազաթափություն

Գիտնականները նկատել են, որ ճաղատ տղամարդիկ ենթակա են հատկապես ծանր ախտանիշների զարգացման մեծ ռիսկի։ Հնարավոր է, որ որոշակի դեր են խաղում անդրոգենները, որոնք մազաթափություն են առաջացնում․ տղամարդու այս սեռական հորմոնները, հավանաբար, կորոնավիրուսին օգնում են թափանցել օրգանիզմի բջիջների մեջ։

Կենսակերպի գործոններ

Որոշ սովորություններ, ինչպես ծխելը, նույնպես մարդուն ավելի խոցելի են դարձնում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ։ Ռոբերտ Կոխի ինստիտուտի մասնագետները ծխողներին պաշտոնապես համարում են մահացու ելքով թոքաբորբի ռիսկի խումբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։