• Latest news

Ռուսաստանում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութի եզրափակիչ կլինիկական փորձարկումները

26 նոյեմբերի, 2020  17:32

Ռուսաստանում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի հետգրանցումային կլինիկական փորձարկումները, որը մշակել են Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնի գիտնականները։ Ներկայումս կամավորների են հավաքում այս փորձարկումների անցկացման համար, հայտնում է «Ռոպոտրեբնադզորը։ Պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին մասնակցելու են 4 հազար կամավորներ, որոնցից 3 հազարին թույլ կտան մասնակցել մինչ հետազոտության անցկացումը։

Պատվաստանյութի խմբաքանակներն արդեն ստացել են Մոսկվայի, Մոսկվայի մարզի, Տյումենի մարզի, Կալինինգրադի մարզի եւ Թաթարստանի բժշկական կազմակերպությունները։

Պատվաստանյութի փորձարկումներին թույլ են տալիս 18 տարեկանից սկսած մասնակիցների, որոնք պետք է հետեւեն պատվաստման կենտրոններ այցելության ժամանակացույցին եւ անցնեն բոլոր անհրաժեշտ միջամտությունները, հայտնում է Medportal.ru-ն։ Նրանք ստորագրում են կամավոր իրազեկման համաձայնագիր, որը նախատեսում է ցանկացած փուլում կլինիկական փորձարկումների մասնակցությունից հրաժարվելու հնարավորություն։

Հիշեցնենք, որ «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը, որը ստեղծվել է պեպտիդային հակագեների հիման վրա, գրանցման վկայական է ստացել հոկտեմբերի 14-ին։ Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 16-ին, Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Վեկտոր» գիտական կենտրոնին 60-ն անց կամավորների մասնակցությամբ հետգրանցումային կլինիկական փորձարկումներ անցկացնելու եւ նոյեմբերի 18-ին՝ 3 հազար կամավորների մասնակցությամբ փորձարկումներ անցկացնելու թույլտվություն է տվել։ Դեղամիջոցի արդյունաբերական թողարկումը նախատեսված է 2020 թվականի վերջին կամ 2021 թվականի սկզբին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել