• Latest news

Ռուս գիտնականները պատվաստանյութ են մշակում կարմրուկի եւ կորոնավիրուսի դեմ

27 նոյեմբերի, 2020  11:12

«Վեկտոր» վարակաբանության եւ բիոտեխնոլոգիայի պետական ​​գիտական ​​կենտրոնի (Ռուսաստան) գիտնականները, ովքեր մշակել են EpiVacCorona պատվաստանյութը COVID-19-ի դեմ, նաեւ երկվալենտ դեղամիջոց են մշակում կորոնավիրուսի եւ կարմրուկի դեմ: Այս մասին հայտնում է Lenta-ն` վկայակոչելով «Իզվեստիա»-ն:

Այն վեկտորային, կենդանի (կրկնօրինակման ունակ) պատվաստանյութ է, որը հիմնված է կարմրուկի վիրուսի անվտանգ «Լենինգրադ-16» շտամի վրա, որը հաստատված է երեխաների օգտագործման համար:

Ըստ ՆՊՀ բնական գիտությունների ֆակուլտետի կենսատեխնոլոգիայի եւ վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Սերգեյ Նետյոսովի` այսպիսի պատվաստանյութը ստացվում է կարմրուկի վիրուսի գենոմիկ ՌՆԹ-ին կորոնավիրուսային S սպիտակուցի գենի ավելացման միջոցով, ինչից հետո այն վերածվում է կարմրուկի ռեկոմբինանտային վիրուսի: Այս պրոցեդուրան կոչվում է «հակադարձ գենետիկա»:

Այժմ գիտնականները հետազոտություններ են անցկացնում լաբորատոր կենդանիների վրա` պրոֆիլակտիկ դեղամիջոցի համար կոնկրետ շտամ ընտրելու համար: Ընթացիկ հետազոտություններն անցկացվում են սիրիական գերմանամկների վրա, որոնք զգայուն են կորոնավիրուսի նկատմամբ: Պատվաստանյութի թեկնածուի վերաբերյալ հետագա հետազոտությունները կանցկացվեն կենդանիների մի քանի տեսակների վրա, այդ թվում` ցածրագույն պրիմատների:

«Կարմրուկը խիստ վարակիչ հիվանդություն է: Բավական է, որպեսզի միջին չափի սենյակ մի հիվանդ մարդ մտնի եւ մի քանի րոպե շնչի այնտեղ` բոլորին վարակելու համար: Ուստի կարմրուկի վիրուսը չափազանց արդյունավետ «կրող» է»,- ասել է Մոսկվայի ֆիզիկատեխնոլոգիական ինստիտուտի գենոմային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովը:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել