• Latest news

Ռուս գիտնականները կորոնավիրուսի նկատմամբ T-բջջային իմունիտետի սահմանման թեստ են մշակում

27 նոյեմբերի, 2020  17:08

Ռուսաստանի արյունաբանական ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի գիտնականները կորոնավիրուսի նկատմամբ T-բջջային իմունիտետի սահմանման թեստ են մշակում: Այդ  տեխնոլոգիայի միջոցով հնարավոր կլինի ոչ միայն հաստատել կորոնավիրուսի վարակի առկայությունը վիճելի դեպքերում, այլ նաեւ գնահատել կորոնավիրուսի դեմ պատվաստման արդյունավետությունը:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ T բջիջները (T լիմֆոցիտները) տեղեկություն են պահպանում հակածինների մասին, որոնք ավելի վաղ հայտնաբերվել են օրգանիզմում, եւ ձեւավորում են երկարաժամկետ իմունիտետի վարակների նկատմամբ: Որոշ տվյալներով՝ T բջիջներ կան նույնիսկ մարդկանց մոտ, ովքեր վարակն առանց ախտանիշների են տարել եւ հակամարմիններ չեն արտադրել:

Մասնագետները պարզել են, որ T բջիջներ են հայտնաբերվում նույնիսկ արյան նմուշներով, որոնք վերցվել են մինչեւ պանդեմիան: Այդ ֆենոմենը մասնագետները բացատրում են խաչաձեւ իմունիտետով:

Սակայն T-բջջային իմունիտետի զանգվածային թեստավորումը դեռ տեխնիկապես անհնար է. նման հետազոտություններ են անցկացվում միայն հատուկ լաբորատորիաներում գրեթե ձեռքով:

«Տեխնոլոգիան հիմնված է T բջիջների վիրուսի արձագանքումը հայտնաբերող մեթոդի վրա, սակայն մեր նոու-հաուն կորոնավիրուսային սպիտակուցների ֆրագմենտների կոնկրետ հավաքածու է, որը մենք մանրամասն հավաքում ենք՝ զատելով այն, ինչը կարող է T բջիջների կեղծ-դրական արձագանք տալ: Այդ թեստերը կարող են վիճելի դեպքերում հաստատել անցած կորոնավիրուսային վարակը, ինչպես նաեւ օգտագործվել պատվաստման արդյունավետությունը գնահատելու համար»,-ասել է մասնագետներից մեկը՝ Ալեքսեյ Տիտովը:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել