• Latest news

Մեծ թվով անալիզների համար արյան փոխարեն հնարավոր կլինի օգտագործել հյուսվածքային հեղուկը․ հետազոտություն

28 նոյեմբերի, 2020  20:50

Մեծ թվով բժշկական անալիզներ կատարելու համար կարելի է արյան փոխարեն օգտագործել հյուսվածքային հեղուկը։ Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Science Translational Medicine ամսագրում։

Մասնագետների խոսքով՝ այսպիսի թեստերի առավելությունը դրանց ցավոտ չլինելն է․ դրանց համար կիրառում են միկրոասեղներով սպեղանի։

Հյուսվածքային հեղուկը դուրս է գալիս մազանոթներից եւ շրջապատում է օրգանիզմի բջիջները։ Այս հեղուկի շնորհիվ հյուսվածքներին են փոխանցվում սննդարար նյութերը, նաեւ դրանց միջից դուրս են գալիս փոխանակության արգասիքները։ Միջբջջային տարածքից այս հեղուկը հայտնվում է ավշային մազանոթների մեջ եւ վերադառնում արյուն։

Նոր հետազոտության հեղինակների խոսքով՝ հյուսվածքային հեղուկում պարունակվում են բիոմարկերներ, որոնք կարելի է օգտագործել ախտորոշման մեջ։ Սակայն այն չեն օգտագործում այդ նպատակով, քանի որ հավաքելու հասանելի մեթոդներ չկան։

Հիմա ամերիկացի գիտնականները մշակել են միկրոասեղներով սպեղանի, որը մաշկի վրա ոչ մեծ անցքեր է բացում եւ կարող է անալիզի համար հյուսվածքային հեղուկ հավաքել։ Նախկինում նման փորձերն անհաջող էին, որովհետեւ հեղուկի մեջ էր ընկնում նաեւ արյան խառնուրդ։ Սակայն նոր հետազոտության հեղինակները կարողացել են այս խնդիրը հաղթահարել։

Գիտնականները հետազոտության մեջ հավաքել են 21 մարդու հյուսվածքային հեղուկ եւ այն ուսումնասիրել, որից հետո ստացած տվյալները համեմատել են արյան անալիզների ցուցանիշների հետ։ Հյուսվածքային հեղուկի եւ արյան նմուշներում եղել է կլինիկականորեն կարեւոր շատ նյութերի նույնպիսի մակարդակ՝ ներառյալ գլյուկոզան, կոֆեինը եւ D վիտամինը։

Սպեղանու միկրոասեղները սովորական ասեղներից շատ ավելի փոքր են, դրանք մաշկի վրա թողնում են անչափ փոքր անցքեր, որոնք կարող են ներծծվել օրվա ընթացքում։

Գիտնականներն ընդգծում են, որ ի տարբերություն արյան՝ հյուսվաքային հեղուկում թրոմբներ չեն առաջանում, ուստի այդպիսի սպեղանին հնարավոր կլիներ օգտագործել օրգանիզմում մի քանի բիոմարկերների մակարդակի երկարատեւ մոնիթորինգի համար։ Ներկայումս գոյություն ունի արյան մեջ գլյուկոզայի մակարդակի երկարատեւ մոնիթորինգի մեթոդ, բայց դրա համար պահանջվում է ենթամաշկային սենսորի ներդրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել