• Latest news

Մասնագետը հայտնել է կորոնավիրուսի համավարակի իրական պատճառի մասին

28 նոյեմբերի, 2020  13:19

Իտալիայում, որտեղից սկսվել է SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի տարածումը Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում, լուրջ չեն ընկալել նոր ինֆեկցիայի վտանգավորությունը։ Սա էլ հենց հանգեցրել է համաշխարհային համավարակի, կարծում է գերմանացի վիրուսաբան Ալեքսանդր Կեկուլեն։

Նա ZDF հեռուստաալիքի եթերում ասել է, որ մարդկությունը ներկայումս գործ ունի իտալական SARS-CoV-2 շտամի հետ, որը գերակշռում է ուհանյան տարատեսակի համեմատությամբ եւ առաջացել է երկրի հյուսիսում S-սպիտակուցի մուտացիայի պատճառով, ինչը վիրուսն ավելի վարակիչ է դարձրել։ Այսօրվա դրությամբ վիրուսի հենց այս տարատեսակն է հայտնաբերվում ամբողջ աշխարհում պացիենտների ավելի քան 99 տոկոսի մոտ։

Կեկուլեի կարծիքով՝ եվրոպական իշխանությունները եւ հանրությունը սպառնալիքը լուրջ չեն ընկալել եւ անտեսել են վիրուսի վտանգավորության մասին գիտնականների նախազգուշացումները, ինչն արդյունքում հանգեցրել է ներկայիս իրավիճակին։ Սկզբում կորոնավիրուսը տարածվել է ամբողջ Իտալիայում, կարողացել մուտացիայի ենթարկվել եւ հարմարվել մարդու օրգանիզմին, որից հետո սկսել է տարածվել մյուս երկրներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել