• Latest news

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո իմունիտետը կլինի կայուն, բայց ոչ ցմահ․ մասնագետ

28 նոյեմբերի, 2020  17:37

«ԷպիՎակԿորոնա»-ով պատվաստվելուց հետո կորոնավիրուսի դեմ իմունիտետ կձեւավորվի․ այն ավելի կայուն կլինի այն իմունիտետի համեմատությամբ, որը ձեւավորվում է ապաքինվածների կամ ինֆեկցիան ասիմպտոմ ձեւով տարածների մոտ, բայց ցմահ չի լինի, եւ վաղ թե ուշ կպահանջվի երկրորդ պատվաստում։ Այսպիսի կարծիք է հայտնել «Ռոսպոտրեբնադզորի» «Վեկտոր» վիրուսաբանության եւ բիոտեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի զոոնոզային ինֆեկցիաների բաժնի վարիչ Ալեքսանդր Ռիժիկովը։

«Վեկտոր» գիտական կենտրոնի «ԷպիՎակԿորոնա» պեպտիդային պատվաստանյութի փորձարկումների արդյունքների համաձայն՝  պատվաստումից հետո իմունային պատասխանը պահպանվում է նվազագույնը կես տարի, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»։

«Իմունային պատասխանի ցուցանիշների համեմատությամբ, որոնք ստացվել են հիվանդության ժամանակ օրգանիզմի մեջ կենդանի վիրուսի հայտնվելու հետեւանքով, հիմքեր կան հուսալու, որ հետպատվաստումային իմունային պատասխանը ավելի կայուն կլինի։ Բայց դա չի լինի ցմահ իմունիտետ։ Կարծում եմ, որ պատվաստումը սեզոնային կլինի։ Դեռեւս պետք է ուումնասիրել վերապատվաստման անհրաժեշտության հաճախությունը։ Կարելի է ենթադրել, որ պատվաստանյութի երկու դեղաչափերի առաջին ներարկումից հետո երկրորդ պատվաստումը կպահանջվի 6-10 ամիս հետո։ Իսկ հետագայում՝ երեք տարին մեկ անգամ»,- ասել է Ռիժիկովը։

Հիշեցնենք, որ «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի դեղաչափերի մի մասը քաղաքացիական շրջանառության մեջ կմտնի դեկտեմբերի 10-ից, իսկ զանգվածային պատվաստումը նախատեսվում է սկսել հաջորդ տարի։

Ռիժիկովի խոսքով՝ այս պատվաստանյութը Ռուսաստանի գրեթե բոլոր տարածաշրջաններում կհայտնվի 2021 թվականին։

«Հիմա ամեն շաբաթ պատվաստանյութի արտադրությունը մեծանում է, քանի որ մենք ե՛ւ ծավալներն ենք մեծացնում, ե՛ւ օպտիմալացնում ենք։ Գոյություն ունեցող սարքավորումներով հեռանկարում հնարավոր կլինի տարեկան թողարկել դեղամիջոցի մինչեւ 5 միլիոն դեղաչափ»,- ասել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է