• Latest news

Գիտնականները նորովի են գնահատել կորոնավիրուսի մուտացիաները

29 նոյեմբերի, 2020  16:45

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները գնահատել են կորոնավիրուսի ավելի քան 46 000 նմուշի մուտացիա, որոնք վերցրել են 99 տարբեր երկրների մարդանցից: Նրանք հետազոտել են ավելի քան 12 000 մուտացիա եւ եզրահանգել, որ դրանցից եւ ոչ մեկը, ըստ ամենայնի, չի նպաստել վիրուսի ավելի արագ տարածմանը. բոլոր մուտացիաները եղել են չեզոք, երբ գործը հասել է վիրուսի տարածման արագացմանը:

CNBC-ի հաղորդմամբ՝ հետազոտությունը հայտնաբերել է SARS-CoV-2 կորոնավիրուսի ընդհանուր առմամբ 12 706 մուտացիա: Դրանցից 398 շտամ հայտնաբերվել է բազմաթիվ անգամ: Հետազոտողները որոշել են կենտրոնացնել ուշադրությունը 185 մուտացիաների վրա:

Ավելի վաղ մասնագետները հայտարարել են, որ կորոնավիրուսի մուտացված տարբերակը, որը հայտնի է որպես D614G, պարզեցնում է վիրուսի փոխանցումը: Սակայն փորձագետների վերջին հաշվետվության մեջ ասվում է, որ բավականին տարածված մուտացիաները թվում են չեզոք վիրուսի համար: Դա վերաբերում է նաեւ D614G մուտացիային, որն, ըստ վերլուծության, ավելի նման է անտոմս ուղեւորի. Գիտնականների խոսքով՝ այդ մուտացիային պարզապես «հաջողվել է հայտնվել շահող գնացքում»: Այդ մուտացիան, մասնագետների խոսքով, վիրուսի շարժիչ ուժը չէ:

Վիրուսի հիանալի ադապտացիան, մարդկանց շրջանում դրա տարածման տեսանկյունից, կարելի է բացատրել նրանով, որ պարզապես պահը բաց էր թողնվել, երբ վիրուսն ի սկզբանե ադապտացվել էր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել