• Latest news

Ի՞նչ են մտածում բրիտանացի գիտնականները կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի մասին

30 նոյեմբերի, 2020  09:50

Մինչ օրս առկա տվյալները վկայում են, որ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը բավականին արդյունավետ է: Նման կարծիք է հայտնել Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի ֆարմակոէպիդեմիոլոգիայի պրոֆեսոր Սթիվեն Էվանսը, հայտնում է Lenta.ru-ն:

Նա հավելել է, որ դեղագործական այլ ընկերությունների հաջողությունները վկայում են, որ ռուսական պատվաստանյութը, հավանաբար, եւս լավ կաշխատի:

«Սպուտնիկ V»-ի փորձարկումների արդյունքները կասկած չեն հարուցում նաեւ բրիտանական Ռեդինգի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր Յան Ջոնսի մոտ: Գիտնականները դրական են գնահատել ռուսական պատվաստանյութն այն հիմքով, որ Գամալեայի անվան կենտրոնի կողմից ստեղծված պատվաստանյութի հիմքում ընկած մեթոդը «շարունակում է ցույց տալ իր արդյունավետությունը»:

Սթիվեն Էվանսը ռուսական պատվաստանյութի նկատմամբ թերահավատությունն աշխարհում բացատրել է նրանով, որ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գործընթացները շատ ավելի բաց եւ թափանցիկ են, քան Ռուսաստանում:

«Մենք չգիտենք, թե որքանով են հետեւում նրանց հետազոտություններին եւ որքանով է դրանց մասին մանրամասն հաղորդվում»,- ասել է նա:

Սակայն նա շեշտել է, որ որոշ երկրներ, այնուամենայնիվ, գնում են ռուսական պատվաստանյութը` «հավատալով, որ Ռուսաստանին հաջողվել է ինչ-որ բան ստեղծել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել