• Latest news

Ինչպե՞ս է կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ ձեւավորվում

30 նոյեմբերի, 2020  12:57

Կորոնավիրուսից պաշտպանության գործում մեծ դեր ունի բջջային իմունիտետը, որը ձեւավորվում է «հիշողության բջիջների» օգնությամբ: Այդ բջիջներն արտադրվում են օրգանիզմում տարած հիվանդության իմունային պատասխանի արդյունքում: Այս մասին Ura.ru-ին ասել է ՌԴ ԱԻՆ Ա.Մ.Նիկիֆորովի անվան անհապաղ եւ ռադիացիոն բժշկության համառուսաստանյան կենտրոնի կլինիկական իմունաբան, բժշկական գիտությունների դոկտոր Նատալյա Կալինինան:

Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում ցանկացած իմունային պատասխան հանգեցնում է «հիշողության բջիջների» ձեւավորմանը: Սակայն բջջային ռեզիստենտություն հայտնաբերելն ավելի բարդ է, քան G կամ M իմունոգլոբուլինը: Բացի այդ, նման իմունիտետը դժվար է «ամրապնդել»:  

Գիտնականների խոսքով՝ մարդկանց մեծ մասը, ովքեր կորոնավիրուս են տարել, ունեն կորոնավիրուսով կրկին չվարակվելու բոլոր հնարավորությունները: Ավելին, SARS-CoV-2 կորոնավիրուսի նկատմամբ բջջային իմունիտետը կարող է հայտնվել ինչպես հիվանդությունը տարածների, այնպես էլ նրանց մոտ, ով կարողացել է խուսափել վարակից:  Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ նրանք, ովքեր չեն վարակվել կորոնավիրուսով, այսպես թե այնպես կարողացել են բախվել դրան, իսկ նրանց իմունային համակարգը հասցրել է «ծանոթանալ» վիրուսին:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել