• Latest news

Հազվագյուտ հիվանդության պատճառով տղան ստիպված է ապրել մթության մեջ

1 դեկտեմբերի, 2020  11:23

18-ամսական Ջորջ Մեդեռնը Ավստրալիայի Վիկտորիա նահանգից ստիպված է մթության մեջ ապրել ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ մաշկի զգայունության պատճառով:

Ինչպես պատմում է NZ Herald-ը, տղան ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ` պիգմենտային քսերոդերմայով: Այս հիվանդությունը 10.000 անգամ բարձրացնում է մաշկի քաղցկեղի ռիսկը, եւ 25 տոկոս հավանականություն կա, որ արեւի լույսը կարող է ազդել տղայի տեսողության, լսողության եւ նյարդային համակարգի վրա: Քսերոդերման անբուժելի է:

Ուլտրամանուշակագույն լույսի նկատմամբ չափազանց զգայունության պատճառով երեխան եւ նրա ծնողները բազմաթիվ խնդիրների են բախվում: Ցերեկը տանը բոլոր փեղկերը պետք է փակ լինեն, իսկ պատուհանները վարագույրով ծածկվեն: Դուրս գալու համար երեխան պետք է փաթաթվի ծածկոցների մեջ եւ ձեռնոցներ դնի, քանի որ մաշկի ոչ մի հատված չպետք է հայտնվի արեւի ճառագայթների տակ:

«Այս ախտորոշումը նշանակում է, որ Ջորջը չի կարող դրսում խաղալ, մոտենալ ուլտրամանուշակագույն ճառագայթումից չպաշտպանված պատուհաններին եւ նույնիսկ հաճախել ցանկացած միջոցառման, եթե այդ վայրում հալոգեն լամպեր են օգտագործվում»,- պատմել է երեխայի հորեղբայրը:

Երեխան արդեն հոսպիտալացվել է դեմքի ծանր այրվածքներով` առանց պաշտպանության արեւի տակ կարճ ժամանակ անցկացնելուց հետո:

Ընտանիքը ցանկանում է հատուկ տնակ կառուցել երեխայի համար, որը որպես խաղահրապարակ կծառայի: Բացի այդ, տղայի ծնողները նախատեսում են երանգավորել տան եւ ավտոմեքենայի ապակիները, ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը չափող սենսորներ տեղադրել եւ ուլտրամանուշակագույնից պաշտպանության հագուստ գնել: Դրա համար նրանք դրամահավաք են սկսել, որի արդյունքում արդեն հաջողվել է ավելի քան 63.000 ավստրալական դոլար հավաքել:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է