• Latest news

ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող 2326 մարդ ընդգրկված է հակառետրովիուսային բուժման մեջ. ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

1 դեկտեմբերի, 2020  16:14

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը 1988 թվականից ի վեր նշվում է ամբողջ աշխարհում:  Այս տարի օրվա խորհուրդն է` «Գլոբալ համերաշխություն. դիմացկուն ծառայություններ», ինչն այսօր առավել քան արդիական է հնչում: Միայն համընդհանուր պատասխանատվության և համերաշխության մթնոլորտում բոլորի` պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների ջանքերի համախմբման ճանապարհով հնարավոր կլինի դիմակայել այսօրվա մարտահրավերներին` հաղթահարել կորոնավիրուսային վարակը, հայտնաբերել, կանխարգելել, բուժել և, ի վերջո, վերացնել ՄԻԱՎ-ի համաճարակը բնակչության խոցելի խմբերի շրջանում` Կայուն զարգացման նպատակներին համահունչ:

Վիճակագրական տվյալների համաձայն` 2019 թվականին մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ապրող մարդկանց գնահատված թիվը կազմել է 38 միլիոն, որոնց շուրջ 68%-ն ընդգրկված է եղել հակառետրովիրուսային դեղերով բուժման ծրագրում: Նույն ժամանակահատվածում աշխարհում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 1 միլիոն 700 հազար նոր դեպք և 690 հազար մահ` ՄԻԱՎ-ի հետ կապված պատճառներից:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: Մինչև 2020թ․ նոյեմբերի 27-ը մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ-ի 4123 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 448-ը` 2019թ. ընթացքում: 1988թ. մինչև 2020թ․ նոյեմբերի 27-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 221 դեպք օտարերկրացիների շրջանում, որոնցից 198-ը` 2019թ. ընթացքում: 1988-ից 2019 թվականներին գրանցվել է ՄԻԱՎ-ից մահվան 860 դեպք: 2020 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ` հակառետրովիուսային բուժման մեջ ընդգրկված է ՄԻԱՎ-ով ապրող և իր կարգավիճակն իմացող 2326 մարդ:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում մեր երկիրը բազմաթիվ հաջողություններ է գրանցել։

Նոր կորոնավիրուսային համավարակն (COVID-19) ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լրջագույն մարտահրավեր է: Սակայն պետք է փաստենք, որ COVID-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակը մեր երկրում հակառետրովիուսային բուժման ընդհատումների գրեթե չի հանգեցրել (այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ` այն ցածր է եղել 5%-ից): Քաղաքացիական հասարակության գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ` հնարավոր եղավ դեղեր հասցնել բուժում ստացող անձանց, ներառյալ` արտերկրում ժամանակավորապես գտնվող մեր հայրենակիցներին:

Այսօր մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ կշարունակենք ջանքեր գործադրել Կայուն զարգացման նպատակին` մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ի համաճարակի վերացմանը հասնելու ուղղությամբ` մինչև 2030 թվականը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից սահմանված 95-95-95 թիրախներին համահունչ, որը ենթադրում է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 95%-ը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, նրանց 95%-ը պետք է ստանա բուժում և բուժվողների 95%-ի մոտ պետք է գրանցվի վիրուսային ծանրաբեռնվածության չհայտնաբերվող մակարդակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է