• Latest news

Արյան միջոցով հնարավոր է կանխատեսել Ալցհեյմերի հիվանդությունը. հետազոտություն

1 դեկտեմբերի, 2020  23:29

Բրիտանիայից եւ Շվեդիայից մի խումբ գիտնականներ Ալցհեյմերի հիվանդության զարգացումը կանխատեսելու միջոց են մշակել: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը` արյան ստուգումը կարող է ախտանիշների ի հայտ գալուց մի քանի տարի առաջ ցույց տալ հիվանդության զարգացման ռիսկը:

Հետազոտությունը հիմնված է արյան մեջ երկու հիմնական սպիտակուցների կոնցենտրացիայի գնահատման վրա: Առաջիկա 4 տարվա ընթացքում Ալցհեյմերի հիվանդության զարգացման կանխատեսման ճշգրտությունը գրեթե 90 տոկոս է:

Գիտնականները ստուգել են այս մեթոդը` վերցնելով ճանաչողական թույլ խանգարումներով 60-70 տարեկան 557 հիվանդի արյան նմուշները: Անկախ փորձագետների կարծիքով` արյան այս անալիզը կարող է իսկական հեղափոխություն առաջացնել բժշկության մեջ:

Ինչպես արդեն հայտնի է, Ալցհեյմերի հիվանդությունը զարգանում է ուղեղի թունավոր սպիտակուցների կուտակման պատճառով, որոնք նեյրոնների մահ են առաջացնում: Դրանք տաու սպիտակուցը եւ բետա ամիլոիդային սպիտակուցն են: Սակայն արյան վերլուծության տեսանկյունից, ըստ գիտնականների, առավել կարեւոր են P-tau181 (տաու սպիտակուց) եւ NeFL սպիտակուցները: Երկու սպիտակուցներն էլ կարելի է գտնել արյան պլազմայում: Առաջին սպիտակուցը, ինչպես արդեն նշվել է, Ալցհեյմերի հիվանդության զարգացման նշան է համարվում, իսկ երկրորդ սպիտակուցը վկայում է նեյրոաքսոնալ վնասման մասին:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել