• Latest news

Տարիներ շարունակ  64-ամյա տղամարդը 12 կիլոգրամանոց ուռուցքը ընդունել է որպես «գարեջրային փոր»

2 դեկտեմբերի, 2020  09:41

Վ․Վ․ Վինոգրադովի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի (Ռուսաստան) բժիշկները 64-ամյա պացիենտի մոտ հեռացրել են 30 սանտիմետրանոց ուռուցքը, որը նա տարիներ շարունակ ընդունել է որպես «գարեջրային փոր»։

Առողջապահության մայրաքաղաքային դեպարտամետի կայքում հաղորդվում է, որ տղամարդը բժիշկներին է դիմել գոտկատեղի շրջանում բութ ցավի գանգատներով։ Դրանից բացի, նրա փորն անհամաչափ էր, նա նաեւ միզարձակման եւ աղիների հետ կապված խնդիրներ ուներ։ Գարեջրի հանդեպ հակվածության պատճառով տղամարդը երկար ժամանակ կարծում էր, որ իր մեծ փորը այդ ըմպելիքի չափազանց շատ գործածման հետեւանք է։

Համակարգչային տոմոգրաֆիա անցկացնելով՝ բժիշկները պարզել են, որ պացիենտի ձախ երիկամում մեծ ուռուցք կար։ Հեռացնելուց հետո նորագոյացությունը կշռել են՝ այն ամբողջ 12 կիլոգրամ քաշ ուներ։

Չնայած ուռուցքի ահռելի չափերին, պացիենտը քիմիաթերապիայի կարիք չուներ, քանի որ ուռուցքը չէր տարածվել հարեւան օրգանների վրա եւ հեռավոր մետաստազներ չէր առաջացրել։ Վիրահատությունից հետո չորրորդ օրը պացիենտին հիվանդանոցից դուրս են գրել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է