• Latest news

Կնոջ ծերացման արագությունը կախված է նրանից, թե քանի երեխա է նա ծնել. հետազոտություն

2 դեկտեմբերի, 2020  16:45

Ծննդաբերությունների քանակն ազդում է կնոջ օրգանիզմի ֆիզիկական ծերացման վրա՝ պարզել են Penn State-ից մասնագետները: Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports գիտական ամսագրում:

Medical Express-ի հաղորդմամբ՝ հետազոտությունը ցույց է տվել, որ չծննդաբերած կանայք, ինչպես նաեւ կանայք, ովքեր մեծ թվով երեխաներ են ծնել, ավելի արագ են ծերանում, քան նրանք, ովքեր ծննդաբերել են 3-4 անգամ: Սակայն տվյալ արդյունքը դրսեւորվում է միայն դաշտանադադարից հետո:

Հետազոտողների խոսքով՝ օրգանիզմը շատ ռեսուրսներ է ծախսում հղիության եւ կրծքով կերակրելու համար, եւ դա կարող է ազդել իմունային ֆունկցիաների, նյութափոխանակության եւ զարկերակային ճնշման վրա: Գիտնականները նաեւ պարզել են, որ ծննդաբերած կանայք մեծ հավանականությամբ մահանում են դիաբետից, երիկամների հիվանդությունից եւ հիպերտոնիայից՝ չծննդաբերածների համեմատ:

Ընդհանուր առմամբ, հետազոտության հեղինակները վերլուծել են 4418 կանանց տվյալները: Հաշվի է առնվում ոչ միայն ծննդաբերության մասին, այլ նաեւ 9 բիոմարկերների մասին տեղեկությունը, երիկամների եւ լյարդի ֆունկցիաները, անեմիայի ռիսկը, էրիտրոցիտների անոմալիան, ինչպես նաեւ իմունային ֆունկցիաներն ու բորբոքման աստիճանը:

Հետազոտողները հայտնաբերել են U-աձեւ կախվածություն կենդանածինների (ծննդաբերություն, որը հանգեցրել է լույս աշխարհ կենդանի երեխայի գալուն) թվի եւ կենսաբանական արագացված ծերացման միջեւ:

Հետաքրքիր է, որ կանայք, ովքեր հայտնել են զրոյական կամ քիչ քանակությամբ կենդանածինների մասին, կամ, հակառակը, մեծ թվով կենդանածինների մասին, ունեցել են ավելի արագ կենսաբանական ծերացման մարկերներ, քան նրանք, ովքեր հայտնել են 3-4 փաստի մասին: Այդ եզրակացություններն ակտուալ են եղել նույնիսկ հաշվի առնելով տարիքը, կենսակերպը եւ այլ գործոններ:      

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ