• Latest news

Ինչպե՞ս է քաղցկեղային բջիջներին հաջողվում ստանդարտ բուժման համար անպարտելի դառնալ

2 դեկտեմբերի, 2020  21:43

Քաղցկեղային բջիջներին ինչպե՞ս է հաջողվում վերականգնել իրենց ԴՆԹ-ն եւ ստանդարտ բուժման համար անպարտելի դառնալ։ Այս հարցի պատասխանը գտել են ավստրալացի գիտնականները, որոնք իրենց հետազոտության արդյունքները ներկայացրել են Nature Cell Biology ամսագրում հրապարակված հոդվածում։

Նրանց խոսքով՝ պաշտպանական մեխանիզմում կարեւոր դեր է խաղում ակտին սպիտակուցը, որը բջջի ցիտոկմախքի մանրաթելային բաղադրիչներ է ստեղծում, որ կոչվում են միկրոֆիլամենտներ։ Հետազոտողները պարզել են, որ ակտինը կատարում է նաեւ այլ գործառույթ՝ վերահսկում է կորիզի մեջ տեղ ունեցող պրոցեսները, որտեղ պահվում է գենետիկ նյութը։

Քաղցկեղային բջիջներում բջիջների կիսվելու ժամանակ խափանումներ են տեղի ունենում ԴՆԹ-ի ռեպլիկացիայի (պատճենման) ժամանակ։ Գիտնականներն այս խոցելիությունն օգտագործում են՝ դրանց վրա ուղղելով քիմիաթերապիայի դեղամիջոցները, որոնք խախտում են կիսման պրոցեսը՝ դրանով կանգնեցնելով ուռուցքի աճը։

Նոր հետազոտությունը, սակայն, ցույց է տվել, որ ակտինային մանրաթելերը փոխում են կորիզի ձեւը՝ ուժեղացնելով ԴՆԹ-ի վերականգնման պրոցեսը եւ վերագործարկելով ռեպլիկացիայի պրոցեսը։ Ընդ որում՝ քաղցկեղային բջիջները դեղամիջոցների հանդեպ անխոցելի են դառնում։

Վնասված ԴՆԹ-ն սահում է միկրոֆիլամենտների երկայնքով եւ ընկնում կորիզի այն հատված, որտեղ վերականգնման պրոցեսը տեղի է ունենում ավելի արդյունավետորեն։ Գիտնականների խոսքով՝ այս մեխանիզմի դեմ ուղղված դեղամիջոցները կարող են սպանել քաղցկեղային բջիջները, որոնք արդեն ռեպլիկացիայի դժվարություններ ունեն։ Դրանից բացի, դրանք կմեծացնեմ քիմիաթերապիայի արդյունավետությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել