• Latest news

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի եւ ՁԻԱՀ ԿՀԿ-ի միավորումը ի՞նչ նպատակներ է հետապնդում. Առողջապահության փոխնախարարի կարծիքը

2 դեկտեմբերի, 2020  13:25

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի եւ ՁԻԱՀ ԿՀԿ-ի միավորման հիմնական նպատակն է ինտեգրել ծառայությունները ընդհանուր առողջապահական համակարգի ծառայությունների մեջ: Այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Նրա խոսքով՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման գործով զվաղվող մասնագիտացված կենտրոն ունենալը որեւէ միջազգային նորմերի չի հակասում, սակայն բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ նման կենրոն ունենալը ոլորտի զարգացման համար բոլորովին պարտադիր չէ. բազմաթիվ երկրներում ՄԻԱՎ-ի հետ կապված ծառայությունները համակարգվում են տարբեր կառույցների կողմից, եւ շատ չեն երկրները, որտեղ կա առանձին մի կառույց, որը որ զբաղվում է միայն ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրներով: Փոխնախարարի խոսքով՝ մեր տարածաշրջանում շատերն են նման փոփոխություններ իրականացրել՝ եւ Վրաստանը, եւ Ղազախստանը, եւ Մոլդովան, նրանք միավորել են կենտրոնները՝ ծառայությունները ընդհանուր համակարգի մեջ ինտեգրելու համար:

«Մենք ասում ենք, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ խարան գոյություն ունի՝ եւ բուժաշխատողների կողմից, եւ հասարակության կողմից, բայց խարանի եւ խտրականության դեմ ոչ մի քայլ չենք ձեռնարկում, փոխարենը փորձում ենք իրենց ծառայությունները կազմակերպել միայն մի կենտրոնում, տարեցտարի ստիպված ավելացնում ենք էն ծառայությունները, որոնց կարիքը նրանք ունեն՝ գինեկոլոգի ծառայություն, այլ ծառայություններ եւ այլն: Ի վերջո տարեցտարի այդ կենտրոնը ավելի է մեկուսանում ընդհանուր համակարգից: Իսկ առաջնային օղակը, այլ բժշկական հաստատությունները ցանկացած հիվանդության դեպքում միանգամից հրաժարվում են տրամադրել բուժօգնություն (ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց), մատնանշնելով, որ կենտրոն գոյություն ունի, կարող են իրենց ծառայությունները այնտեղ ստանալ», - նշել է փոխնախարարը:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի եւ ՁԻԱՀ ԿՀԿ-ի միավորման համար աշխատանքային խումբ է ստեղծվել, որը ԱՀԿ փորձագետների հետ մեկտեղ պետք է ուսումնասիրի երկու կերտրոնների գործառույթները, կառուցվածքը, հիվանդների տեղաշարժը, ինչից հետո պետք է առաջարկվի ամենալավ մոդելը, որը հնարավորություն կտա հնարավորինս արդյունավետ կազմակերպել հիվանդների տեղաշարջը: Այս աշխատանքները արդեն վաղուց ավարտված պիտի լինեին, սակայն հետաձգվեցին կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով:

Հիշեցնենք, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի եւ ՁԻԱՀ ԿՀԿ-ի միավորումից հետո երկու կերտնոններն էլ շարունակում են իրենց բնականոն աշխատանքը՝ որպես «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի երկու մասնաշենք։ Կենտրոններից ոչ մեկի գործառույթները, մասնագետների խոսքով, միավորման հետեւանքով չեն դադարել, ընդհակառակը, ընդլայնվել են։

Հիշեցնենք նաեւ, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն իսկզբանե դեմ էին միավորմանը, պնդելով, որ այն կարող է մի շարք խնդիրների հանգեցնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է