• Latest news

Կորոնավիրուսը կարող է թոքերի փոխպատվաստում պահանջող անդառնալի ​​վնաս հասցնել

2 դեկտեմբերի, 2020  19:35

SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է անդառնալի վնաս հասցնել թոքերին, եւ այդպիսի բարդություններ ունեցող հիվանդը կարող է փրկվել միայն այս օրգանի փոխպատվաստման միջոցով: Այս մասին հայտնում են Չիկագոյի Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականները Science Translational Medicine ամսագրում հրապարակված հոդվածում:

Նրանք վերլուծել են ՌՆԹ-ի առկայությունը երեք հիվանդից վերցված թոքերի հյուսվածքում, ում թոքերի փոխպատվաստում էր պահանջվում COVID-19 վարակի հետեւանքով առաջացած շնչառական կայուն անբավարարության պատճառով, եւ երկու մարդուց, ովքեր մահացել էին կորոնավիրուսի հետ կապված թոքաբորբի պատճառով: Մասնագետներն ուսումնասիրել են նաեւ հենց թոքային հյուսվածքի վիճակը, այդ թվում` առանձին բջիջների արտադրած ՌՆԹ-ն:

Անալիզի արդյունքում պարզվել է, որ հիվանդների թոքերում ընդարձակ վնասվածքներ եւ ֆիբրոզ կա, որը թոքերի ֆիբրոզ էր հիշեցնում վերջնական փուլում: Հետազոտողները նաեի համեմատել են COVID-19-ի ուշ փուլում հիվանդների թոքերի բջիջների ՌՆԹ-ի սեկվենացման տվյալները թոքային ֆիբրոզ ունեցող հիվանդների թոքերից ստացված տվյալների հետ եւ բջիջների տարբեր կլոններում գեների էքսպրեդիայի նմանություններ են նկատել:

Այսպիսով, COVID-19-ի ծանր ընթացքով մարդկանց մոտ թոքերի ֆիբրոտիկ հիվանդություն է առաջանում, եւ նրանց համար, ըստ գիտնականների, թոքերի փոխպատվաստումը ողջ մնալու միակ տարբերակն է:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել