• Latest news

Մարդիկ շարունակում են ձեռքերի համար նախատեսված սպիրտ պարունակող հակասեպտիկներ խմել եւ թունավորվել

3 դեկտեմբերի, 2020  21:31

Մարդիկ շարունակում են ձեռքերի համար նախատեսված սպիրտ պարունակող հակասեպտիկներ խմել եւ թունավորվել: Այս մասին ասվում է նոր զեկույցում, որը հրապարակվել է  BMJ Evidence Based Medicine-ում:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ այսօր շուկայում կարելի է գտնել ձեռքերի համար նախատեսված մեծ թվով հակասեպտիկ հեղուկներ, գելեր: Եվ չնայած այդ նյութերը պանդեմիայի ֆոնին դարձել են մեր առօրյայի մի մասը, դրանց թունավորության մասին տեղեկությունները քիչ են տարածված՝ պնդում են զեկույցի հեղինակները:

Այս տարի Մեծ Բրիտանիայում հակասեպտիկների ներս ընդունման արդյունքում թունավորումների թիվը աճել է 65 տոկոսով՝ համեմատած 2019 թվականի հետ: Իսկ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնները հայտնում են 4 մահերի մասին նման թունավորումների արդյունքում: Ավելին, նկարագրված են երեխաների թունավորման 2 դեպքեր:

Հեղինակների խոսքով՝ ձեռքերի համար նախատեսված հակասեպտիկները նաեւ կարող են մահվան հանգեցնել:

Նոր ակնարկում առաջարկվում է թունավորումը կանխարգելելու հետեւյալ միջոցները՝

  • Ձեռքերի համար հակասեպտիկները պետք է կիրառվեն միայն ձեռքերը մշակելու համար: Դրանք չի կարելի կուլ տալ:
  • Այդ ապրանքները պետք է պահպանել երեխաների համար անհասանելի վայրերում: Երեխաները պետք է դրանից օգտվեն միայն մեծահասակների հսկողության ներքո:
  • Բուժաշխատողներին եւ սովորական մարդկանց պետք է սովորեցնել օգտագործել հակասեպտիկ միջոցներ: Հարկ է տեղեկատվություն տարածել ներս ընդունման ծանր հետեւանքների մասին:
  • Արտադրողները պետք է հակասեպտիկների վրա նշեն հստակ ցուցումներ ոչ ըստ նշանակության պոտենցիալ վտանգի մասին:   
  • Առողջապահական մարմինները պետք է խստացնեն մոնիթորինգը եւ թունավորումների եւ մահերի վերլուծությունը:

Մասնագետները նաեւ առաջարկում են մշակել ազգային ցուցումներ հիվանդանոցներում ձեռքերի համար նախատեսված հակասեպտիկների կիրառման հարցով: Բուժհաստատություններում պետք է հետեւել հակասեպտիկների կիրառմանը: Մանկաբուժական, հոգեբուժական եւ հերիատրիկ բաժանմունքներում հակասեպտիկները չպետք է համընդհանուր հասանելիություն ունենան:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է