• Latest news

Թույլ իմունիտետով մարդիկ COVID-19-ից հետո մինչեւ 2 ամիս կարող են վարակիչ մնալ․ հետազոտություն

3 դեկտեմբերի, 2020  23:22

Թույլ իմունիտետով մարդիկ, օրինակ, քաղցկեղով հիվանդները, ովքեր բուժվում են իմունիտետն իջեցնող դեղամիջոցներով, COVID-19-ից հետո մինչեւ 2 ամիս կարող են վարակիչ մնալ: Այս մասին հաղորդվում է «Մաունթ Սինայ» բժշկական կենտրոնի գիտնականների ոչ մեծ հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine-ում:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, հետազոտության հեղինակները դիտարկել են 20 պացիենտների, ովքեր չարորակ ուռուցքների բուժում են անցել եւ իմունիտետը իջեցնող դեղամիջոցներ են ստացել: Նրանք բոլորը COVID-19 են տարել, որից հետո գիտնականները մի քանի շաբաթ կանոնավոր կերպով նրանցից կորոնավիրուսի անալիզի համար քթաըմպանի քսուք եւ խորխի նմուշներ են վերցրել:

COVID-19-ի ախտանիշների ի հայտ գալուց հետո մինչեւ 78-րդ օրը գիտնականները կորոնավիրուսի ՌՆԹ էին հայտնաբերում այս պացիենտների լորձի եւ խորխի մեջ: Որպեսզի պարզեն, կենդանի են արդյոք այս վիրուսները եւ կարող են արդյոք հիվանդություն առաջացնել, հետազոտության հեղինակները ստուգել են, թե արդյոք դրանք կարող են բազմանալ լաբորատոր պայմաններում: 11 պացիենտների մոտ գիտնականները գոնե մեկ անգամ կարողացել են կենսունակ վիրուսներ առանձնացնել: Հինգ հիվանդներ ունեցել են վիրուսներ, որոնք ունակ են բազմանալ 51-61 օրվա ընթացքում: Նրանցից երկուսը ստացել են արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստում, մեկը`քաղցկեղի իմունոթերապիա, եւս երկուսը` քաղցկեղի փորձարարական բուժում:

Ըստ հետազոտության հեղինակների, թույլ իմունիտետով պացիենտների համար կարող է անհրաժեշտ լինել փոխել COVID-19 տարած մարդկանց մեկուսացնելու ընթացիկ ուղեցույցները: Նրանց խոսքով՝ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) ընթացիկ կողմնորոշումը նման հիվանդների համար հիմնված է սահմանափակ տվյալների վրա: Այս ուղեցույցներում նշվում է, որ հիվանդները կարող են վարակիչ մնալ մինչեւ 20 օր, թեեւ ՌՆԹ-ի արտադրությունը կարող է շարունակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել