• Latest news

Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի վարակելիության դեմ նոր արդյունավետ միջոցի մասին

4 դեկտեմբերի, 2020  15:13

Հակավիրուսային 4482/EIDD-2801 (մոլնուպիրավիր) դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել 24 ժամում SARS-CoV-2 կորոնավիրուսի վարակելիության ճնշման գործում։ Այսպիսի եզրահանգում են կատարել Ջորջիա նահանգի համալսարանի գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Microbiology ամսագրում։

Գիտնականները սկզբում հայտնաբերել էին, որ այս միջոցն արդյունավետ է գրիպի վիրուսների դեմ, ավելին՝ այն ազդեցության լայն սպեկտր ունի ՌՆԹ–վիրուս պարունակողների դեմ։ Մոլնուպիրավիրը կարելի է ընդունել ներարկմամբ, ուստի վաղ փուլում վիրուսային ինֆեկցիայի դեմ բուժումը պոտենցիալ կերպով մի քանի առավելություն է տալիս, օրինակ՝ այն COVID-19–ին թույլ չի տալիս զարգանալ մինչեւ ծանր հիվանդություն, կրճատում է ինֆեկցիայի տեւողությունը եւ կարող է նվազեցնել հիվանդների վարակելիությունը։

Գիտնականները մոլնուպիրավիրի ազդեցությունը ստուգել են SARS-CoV-2–ով վարակված կզաքիսների վրա, որոնք վիրուսն արագ են տարածում, բայց մեծ մասամբ չեն բախվում ծանր ախտանիշների՝ գրեթե ինչպես երիտասարդ մարդիկ։ Վիրուսակիր կենդանիներին դրել են մի վանդակի մեջ առողջ կզաքիսների հետ, որից հետո սկսվել է բուժումը։ Արդյունքում ոչ մի առողջ կենդանի չի վարակվել։

Եթե դեղամիջոցի արդյունավետությունը հաստատվի, ապա COVID-19–ով պացիենտները, որոնք մոլնուպիրավիր են ստանում, հնարավոր է, դադարեն վարակելի լինել բուժումը սկսելուց հետո արդեն 24 ժամում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել