• Latest news

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար բժշկական դիմակները ստիպված կլինենք տարիներ շարունակ կրել. մասնագետ

4 դեկտեմբերի, 2020  21:24

Չնայած արդեն այսօր կան կորոնավիրուսի դեմ խոստումնալից պատվաստանյութեր՝ հանրային վայրերում բժշկական դիմակներ կրելը կարող է պարտադիր լինել տարիներ շարունակ: Այդ կարծիքն է հայտնել Անգլիայի գլխավոր բժշկի տեղակալ, պրոֆեսոր Ջոնաթան Վան Թամը:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ մասնագետի կարծիքով՝ բրիտանացիները ստիպված կլինեն եւս մի քանի տարի կրել բժշկական դիմակներ, եւ ժամանակի ընթացքում դա կդառնա սովորական պրակտիկա, ինչպես Մերձավոր Արեւելքի բնակիչների մոտ: Ընդ որում՝ դիմակներ կրելն արդիական կլինի անգամ կորոնավիրուսի դեմ համընդհանուր պատվաստման հաջողությունից հետո:

Իր կարծիքը գիտնականը հայտնել է Բրիտանիայի կառավարության շենքում մամուլի ասուլիսի ժամանակ, սակայն նրան ընդհատել է վարչապետ Բորիս Ջոնսոնը, րը շտապել է հանգստացնել ենթականերին եւ հայտարարել, որ կյանքը կվերադառնա գրեթե նորմայի:

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիան դուրս է եկել երեք շաբաթ տեւած լոքդաունից, երկրում կրկին աշխատում են ռեստորանները, փաբերն ու խանութները, եւ մարդիկ արդեն շտապել են տոնել այդ փոքր հաղթանակը: Երկրի տարածքում հաստատել են Pfizer ընկերության պատվաստանյութը, իսկ հաջորդ շաբաթ զինվորականները կսկսեն զանգվածային պատվաստումը: Սկզբում կպատվաստվեն բժիշկները, սոցիալական աշխատողները, տարեցներն ու քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիները:

Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայում հասանելի կլինի դեղամիջոցի շուրջ 800 000 չափաբաժին: Հաշվի առնելով այն, որ անհրաժեշտ է անել երկու ներարկում 21 օր միջակայքով, կկարողանա պատվաստվել ավելի քան 400 000 մարդ: Պատվաստանյութի նախապատվերը գնահատվում է 40 միլիոն չափաբաժին, որից 10 միլիոնը պետք է մատակարարվի 2020 թվականի վերջում, իսկ հաջորդն արդեն 2021 թվականին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել