• Latest news

Գիտնականները կապ են գտել սթրեսի եւ վտանգավոր քաղցկեղի զարգացման միջեւ

5 դեկտեմբերի, 2020  21:42

Սթրեսը, որը բնութագրվում է նորադրենալինի արտանետմամբ, կարող է քաղցկեղի զարգացում հրահրել, ինչպես նաեւ հանգեցնել ուռուցքային բջիջների աճի հատկապես վտանգավոր ռեցիդիվի: Այսպիսի եզրակացության է եկել ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ռուսաստանի գիտնականների միջազգային խումբը: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում:

Հետազոտության հեղինակները հայտնաբերել են ուռուցքային մեխանիզմ, որը միջնորդավորված է սթրեսով եւ նեյտրոֆիլներով (լեյկոցիտների տեսակ): Ինչպես պարզվել է, սթրեսի հորմոնները ստիպում են նեյտրոֆիլներին արտանետել մեծ քանակությամբ S100A8 / A9 նախաբորբոքային սպիտակուցներ, որոնք իրենց հերթին առաջացնում են օքսիդացված լիպիդների կուտակում այն բջիջներում, որոնք ակտիվացնում են ուռուցքային բջիջներում ֆիբրոբլաստների աճի գործոնները՝ նպաստելով հանգստի վիճակից ուռուցքային բջիջների դուրս գալուն եւ նոր քաղցկեղային օջախների առաջացմանը:

Գիտնականները պարզել են, որ շիճուկի մեջ S100A8 / A9-ի ավելի բարձր կոնցենտրացիաները կապված են թոքերի քաղցկեղով հիվանդների մոտ ուռուցքի ամբողջական հեռացումից հետո ռեցիդիվի ավելի կարճ ժամանակի հետ: S100A8 / A9-ի կամ β2-ադրենոռեցեպտորների թիրախավորումը հետ է մղում քնած ուռուցքային բջիջների սթրեսով պայմանավորված վերաակտիվացումը, ինչը թույլ է տալիս բարձրացնել բուժման արդյունավետությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է