• Latest news

Հոգեբանական ի՞նչ խնդիրների հետ կարող են բախվել Արցախի պատերազմի մասնակիցները եւ ինչո՞վ է դա վտանգավոր

4 դեկտեմբերի, 2020  19:36

Ռազմական ցանկացած գործողության մասնակից այսպես թե այնպես բախվում է հոգեբանական տրավմայի հետ. ոմանց մոտ դրանք թեթեւ տրավմաներ են, որոնք հեշտ է հաղթահարել, մյուսների մոտ՝ ավելի լուրջ խնդիրներ, որոնց դեմ առանց մասնագետի պայքարելն անհնար է:

Ինչպես պնդում է հոգեբան եւ հոգեթերապեւտ Արամ Հովսեփյանը, հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) տարածված է ռազմական գործողություններին մասնակցած մարդկանց շրջանում, եւ Արցախում պատերազմը բացառություն չէ: Հայ մասնագետներն այսօր տեսնում են շատ զինվորների, որոնց մոտ մարտական գործողությունների արդյունքում հայտնվել է վախ, բարձր տագնապայություն, մտահոգող հիշողություններ, չափից շատ զգայունություն բարձր ձայների նկատմամբ, ինչպես նաեւ այլ խնդիրներ, որոնք բացասաբար են ազդում կյանքի որակի վրա:

Որոշ դեպքերում նման վիճակները, եթե դրանք չլուծվեն, կարող են երկարատեւ հետեւանքներ ունենալ եւ հանգեցնել անաշխատունակության, ինչն իր հերթին կարող է լուրջ խնդիրների հանգեցնել ոչ միայն հենց այդ մարդու եւ նրա ընտանիքի, այլ նաեւ երկրի համար:

«Մի քանի հազար երիտասարդներ, որոնք առաջիկա 10-20 տարում պետք է շատ ակտիվ դեր խաղային մեր երկրի զարգացման գործում, կարող են անաշխատունակ դառնալ նրանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների պատճառով:

Դա կարող է լուրջ սոցիալական խնդիր լինել: Մեր հասարակության մեջ ամենահիմնական խնդիրներից մեկն այն է, որ ՀՏՍԽ-ի կամ այլ խախտումների հետ բախված մարդիկ իրականում չեն ցանկանում ընդունել, որ իրենց մոտ խնդիր կա, մասնագետներն էլ ուշադրություն չեն դարձնում, կարծում են, որ նրանք ինքնուրույն կարող են հաղթահարել խնդիրը: Որոշներն անհանգստանում են, որ ամեն ինչ կարող է ավելի վատ լինել, եթե մասնագետի դիմեն. հայ հասարակության մեջ հոգեբանական առողջության ոլորտում միֆերը շատ են»,-ասաց մասնագետը:

Այդ ամենը, մասնագետի խոսքով, հանգեցնում է նրան, որ մարդիկ օգնություն չեն ստանում: Արդյունքում նրանց չլուծված խնդիրները կարող են ժամանակի ընթացքում խորանալ ու խորանալ, եւ այդպիսով դժվարանում է նրանց օգնություն ցուցաբերելը:

MHS հոգեկան առողջության ծառայությունը սկսել է ռազմական գործողությունների հետեւանքով տուժած մարդկանց հոգեբանական անվճար օգնության ծրագիրը:

Արամ Հովսեփյանի խոսքով՝ այժմ այդ ծրագիրը ակտուալ է, քան երբեւէ: Այն հնարավորություն է տալիս ռազմական գործողությունների հետեւանքով տուժած մարդկանց ժամանակին հոգեբանական օգնություն ստանալ, ինչը կօգնի կանխել հետագա խնդիրները:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել