• Latest news

Առանձնահատուկ վիրուսը կարող է գլաուկոմայի բուժման բանալի լինել

5 դեկտեմբերի, 2020  18:29

Հարվարդի համալսարանի գիտնականները կարողացել են հաղթել գլաուկոման ծեր մկների մոտ` աչքի գենային թերապիայի կիրառմամբ բջիջների երիտասարդացման շնորհիվ: Այս հետազոտության արդյունքների մասին հայտնել է Nature գիտական ​​ամսագիրը:

Ինչպես պատմում է ՏԱՍՍ-ը, նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որեթե ժամանակավորապես «անջատել» Oct4, Sox2, Klf4 եւ cMyc գեները, հնարավոր է երիտասարդացման էֆեկտի հասնել եւ մոտ մեկ երրորդով ավելացնել կրծողների կյանքի տեւողությունը: 

Իսկ այժմ Հարվարդի համալսարանի գիտնականները փորձել են լուծել աչքերի տարիքային հիվանդությունների խնդիրը: Նրանք ռետրովիրուսը որպես նյութը բջիջներին հասցնելու մեթոդ են օգտագործել: Փոփոխված վիրուսը ժամանակավորապես ակտիվացրել էր Oct4, Sox2 և Klf4 գեները: Այդ ակտիվացման արդյունքում աչքերի բջիջները պահպանել էին իրենց գործառույթները եւ նույնիսկ երիտասարդացել էին. կենդանիների ցանցաթաղանթի նյարդային բջիջները սկսել էին նոր վերջավորություններ ձեւավորել եւ վերականգնել կապերը միմյանց հետ, ինչպես նաեւ` կապվել կենտրոնական տեսողական նյարդի հետ: Արդյունքում գլաուկոման բուժվել էր:

Նույնպիսի արդյունքներ էին ստացվել նաեւ տեսողական նյարդին եւ ցանցաթաղանթին արհեստականորեն հասցված վնասվածքով կենդանիների դեպքում: Ըստ գիտնականների` տեսողության վերականգնումը մեծապես պայմանավորված էր նրանով, որ նկարագրված ընթացակարգը ԴՆԹ-ի մակերեսից հեռացնում է «ավելորդ» էպիգենետիկ հետքերը` բարձրացնելով որոշ գեների ակտիվությունը եւ ճնշելով մյուսներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել