• Latest news

Ինչպե՞ս կարող են վիրուսներն առաջացնել 1-ին տիպի դիաբետ

5 դեկտեմբերի, 2020  15:58

Նոր հետազոտությամբ, որը հրապարակվել է Cell Reports Medicine-ում, հայտնաբերվել է, թե վիրուսային ինֆեկցիայի դեպքում կոնկրետ ինչպիսի մեխանիզմներ են առաջացնում ենթաստամոքսային գեղձի ախտահարում: Գիտնականները կենտրոնացել են էնթերովիրուսների վրա:

Էնթերովիրուսներն այնպիսի վիրուսներ են, որոնք կարող են առաջացնել հիվանդությունների լայն սպեկտր՝ գրիպանմանից մինչեւ շատ ծանր (մենինգիտ, պերիկարդիտ, պանկրեատիտ): Ավելի վաղ մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ վիրուսները կարող են առաջացնել 1-ին տիպի շաքարային դիաբետ: Այսպիսի խմբին են դասվում Կոկսակի վիրուսները, պոլիովիրուսները, էխովիրուսները:

Գիտնականները ենթադրում էին, որ էնթերովիրուսները կարող են անմիջապես վնասել ենթաստամոքսային գեղձի կղզյակները, որոնք ինսուլին են արտադրում: Սակայն մինչեւ հիմա հանելուկ էր մնում, թե դա ինչպես է տեղի ունենում:

Նոր հետազոտության մեջ գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե B4 տեսակի Կոկսակի (CVB4) էնթերովիրուսը ինչպես եւ ինչու է շաքարային դիաբետ առաջացնում: Այս հայտնագործությունը կարող է ճանապարհ բացել բուժման եւ կանխարգելման նոր ռազմավարությունների համար:

Գիտնականների խոսքով՝ իրենց նոր տվյալները կարող են առանձնապես կարեւոր լինել COVID-19 համավարակի ենթատեքստում: Նախկինում արդեն նկարագրվել են կորոնավիրուսային ինֆեկցիայի հետ կապված 1-ին տիպի շաքարային դիաբետի ցույցի դեպքեր: Նոր հետազոտության հեղինակները նշում են, որ ենթաստամոքսային գեղձում կան ռեցեպտորներ, որոնց կարող է կապվել SARS-CoV-2 կորոնավիրուսը: Եվ բացառված չէ, որ այս դեպքում դիաբետի զարգացման մեխանիզմը կարող է նման լինել նրանց նկարագրածին:

Գիտնականներն ուսումնասիրել են վիրուսի ազդեցությունը կենդանիների ենթաստամոքսային գեղձի վրա. այնտեղ պատվաստվել են ինսուլին արտադրող մարդկային բջիջնեեր: Պարզվել է, որ Կոկսակի վիրուսները գործարկել են ռեակցիաների կասկադ, ինչը «անջատել» է PDX1 գենը, որը չափազանց կարեւոր է ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների համար: Բետա բջիջները սկսել են սխալ աշխատեել, եւ ինսուլինի արտադրումը դադարել է:

Ինսուլինի արտադրումը դադարեցնող «վիրուսային» մեխանիզմի հետագա ուսումնասիրությունները կարող են օգնել բացահայտել հակավիրուսային դեղամիջոցների եւ դիաբետի կանխարգելման գործում պատվաստանյութերի կիրառման ներուժը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել