• Latest news

COVID-19-ը կարող է բացասաբար ազդել տղամարդկանց առողջության վրա. մասնագետ

8 դեկտեմբերի, 2020  21:47

Նույնիսկ բուժումից հետո COVID-19 կորոնավիրուսային վարակ կարող է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ` այդ  թվում բացասաբար ազդելով տղամարդկանց առողջության վրա: Այս մասին NBC Chicago հեռուստաալիքի եթերում պատմել է վիրուսաբան Դանա Գրեյսոնը (ԱՄՆ):

Նրա խոսքով` COVID-19-ի բացասական հետեւանքներից մեկը կարող է լինել էրեկտիլ դիսֆունկցիան: Ըստ վիրուսաբանի` հիվանդը, նույնիսկ հիվանդանալուց եւ ապաքինվելուց հետո, ապահով չի լինի, քանի որ կորոնավիրուսը «պոտենցիալ ցմահ բարդություններ» է առաջացնում: Սակայն Գրեյսոնը չի այս հարցի վերաբերյալ կոնկրետ հետազոտություններ չբեջբերեց:

Նշենք, որ կորոնավիրուսի` տղամարդկանց առողջության վրա բացասական ազդեցության մասին առաջին անգամ չէ, որ խոսվում է: Journal of Medical Virology-ում հրապարակված նոր ակնարկը ցույց է տվել, որ կորոնավիրուսային վարակը կարող է բացասաբար ազդել տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա:

Շիբա բժշկական կենտրոնի (Իսրայել) գիտնականները եւս նախազգուշացնում են, որ կորոնավիրուս տարած տղամարդիկ կարող են վերարտադրողական ֆունկցիայի խանգարման բախվել: Սքրինինգի ժամանակ գիտնականները հետազոտությանը մասնակցած COVID-19-ով հիվանդների 13 տոկոսի սերմնահեղուկում վիրուսի մասնիկներ են հայտնաբերել: Ավելին, նույնիսկ հիվանդության մեղմ ընթացքով հիվանդների մոտ սերմնաբջիջների քանակը եւ շարժունակությունը 50 տոկոսով նվազել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել