• Latest news

Ներկայում ի՞նչ է հայտնի երեխաների մոտ COVID-19-ի մասին

31 դեկտեմբերի, 2020  16:10

Այսօրվա դրությամբ ի՞նչ է հայտնի երեխաների մոտ COVID-19-ի մասին: Բոլոր առկա տվյալները հրապարակել է մանկաբուժական առաջատար պարբերականներից մեկը՝ JAMA Pediatrics-ը:

Ինչպես հաղորդում է Medportal.ru-ն, առկա տեղեկություններով՝ երեխաները նույնպես հիվանդանում են COVID-19-ով: Նրանք կարող են վարակվել ընտանիքի անդամներից, ընկերներից, ուսուցիչներից եւ այլ մարդկանցից, որոնց հետ սերտ շփվում են: Որքան բարձր է երեխայի տարիքը, այնքան բարձր է նրա մոտ հոսպիտալացում պահանջող COVID-19-ի զարգացման ռիսկը: Սակայն նորածիններն ու մինչեւ մեկ տարեկան երեխաները նույնպես ռիսկի խմբում են:

Չնայած երեխաների շրջանում COVID-19-ի հետեւանքով մահանալու հավանականությունն ավելի փոքր է, քան մեծահասակների դեպքում, որոշ երեխաներ, այնուամենայնիվ, մահանում են այդ հիվանդության հետեւանքով:

Համարվում է, որ որոշակի հիվանություններ եւ պաթոլոգիաներ ունեցող երեխաներն ավելի հաճախ են բախվում COVID-19-ի ծանր արտահայտված տեսակի հետ: Այդպիսի առողջական խնդիրներն են ճարպակալումը, բրոնխիալ ասթման, նյարդաբանական խանգարումները, սրտի հիվանդությունները, ցածր իմունիտետը եւ այլն:

Երբեմն SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված երեխաների մոտ կարող է առաջանալ բազմահամակարգային բորբոքման համախտանիշ: Այդ վիճակը, որը կարելի է բացատրել՝ որպես օրգանիզմի չափազանցված արձագանք կորոնավիրուսով վարակվելու նկատմամբ, առաջանում է հիվանդությունից 2-4 շաբաթ անց: Այդ համախտանիշով երեխաներին պահանջվում է հիսպիտալացում եւ ինտենսիվ բուժում: Երբեմն դա հանգեցնում է մահվան:

Այդ համախտանիշի հիմնական սիմպտոմներն են.

  • տենց առնվազն 24 ժամվա ընթացքում;
  • ցավ որովայնում;
  • փորլուծություն;
  • ցավ պարանոցում;
  • ցան մաշկի վրա;
  • աչքերի բորբոքում;
  • հոգնածություն;
  • խախտված շնչառություն;
  • տեւական ցավ կրծքավանդակում:

Ի՞նչ պետք է անեն ծնողները:

Գիտնականները հիշեցնում են, որ նախ ծնողները պետք է  փորձեն չվարակվել կորոնավիրուսով եւ, իհարկե, անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի չվարակեն երեխաներին: Այդ նպատակով խորհուրդ է տրվում հետեւել երեք պարզ կանոնի՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն եւ պարբերաբար լվանալ ձեռքերը:

Բժիշկները նաեւ խորհուրդ են տալիս վեց ամսականից բարձր բոլոր երեխաներին պատվաստվել գրիպի դեմ: Այդ պատվաստումը պահանջվում է ամեն տարի, սակայն համավարակի ֆոնին հատկապես կարեւոր է: Ընտանիքի անդամներին խորհուրդ է տրվում պատվաստվել COVID-19-ի դեմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել