• Latest news

Նախկինում տարած վարակ կամ պատվաստում. ի՞նչն է ավելի լավ պաշտպանում կորոնավիրուսից

15 հունվարի, 2021  21:37

Գիտնականները դեռ հստակ պատասխան չունեն, թե ինչն է ավելի լավ պաշտպանում կորոնավիրուսից՝ նախկինում տարած վարակը, թե՞ պատվաստումը: Նոր հետազոտությունը, որն անցկացրել են Մեծ Բրիտանիայի գիտնականները, ցույց է տվել, որ տարած վարակը կարող է պաշտպանել ավելի լավ, քան որոշ պատվաստանյութեր:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ Immunity & REinfection EvaluatioN-ի (SIREN) մասշտաբային հետազոտությանը մասնակցել են ավելի քան 20 000 բուժաշխատողներ Մեծ Բրիտանիայի 100 հիվանդանոցներից: 2020 թվականի սկզբում նրանցից 6614-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսը: Հունիսից նոյեմբեր մասնակիցներն ամեն ամիս հակամարմինների եւ ՊՇՌ թեստեր են հանձնել: Այդ ընթացքում կրկնակի վարակ է հաստատվել 44 բուժաշխատողի մոտ: Ընդ որում, միայն 15 մարդու մոտ են եղել վարակի նշաններ, մյուս բոլորը վարակը առանց ախտանիշների են տարել:

Այդ տվյալների հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ տարած վարակն ապահովում է 83-տոկոսանոց պաշտպանություն կրկնակի վարակից, ինչպես նաեւ նվազեցնում է բարդությունների զարգացումից հավանականությունը: Ապաքինումից հետո իմունիտետը պահպանվում է առնվազն 5 ամիս:

Հետազոտության առաջատար հեղինակ պրոֆեսոր Սյուզան Հոփքինսը նշել է, որ տարած վարակից հետո պաշտպանիչ արդյունքը համեմատելի է իմունիտետի հետ Pfizer-ի եւ BioNTech-ի դեղամիջոցներով պատվաստումից հետո: Արտադրողների պնդմամբ՝ այդ պատվաստանյութն ապահովում է 95-տոկոսանոց արդյունավետությունը:

Պրոֆեսորը նաեւ նշել է, որ տարած վարակից հետո պաշտպանությունն «ավելի լավ է», քան AstraZeneca-ի մշակած պատվաստանյութով պատվաստումից հետո: Կլինիկական փորձարկումների արդյունքների վերջնական գնահատականից հետո դեղամիջոցի արդյունավետությունը կազմել է 70 տոկոս:

Սակայն գիտնականները հիշեցնում են, որ ապաքինված պացիենտները պետք է զգոն լինեն, դիմակ կրեն եւ պահպանել սոցիալական հեռավորություն, քանի որ կրկնակի վարակումը բացառված չէ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել