• Latest news

Պանդեմիայի ֆոնին ավելի ու ավելի շատ երեխաներ են կարճատես դառնում. հետազոտություն

18 հունվարի, 2021  19:23

Պանդեմիայի ֆոնին ավելի ու ավելի շատ երեխաներ են կարճատես դառնում՝ քիչ ժամանակ անցկացնելով դրսում եւ հաճախ նստելով տանը էկրանների կամ գրքերի առջեւ: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Ophtalmology ամսագրում:

Medportal-ի հաղորդմամբ՝ կարճատեսության զարգացման կարեւոր գործոն է փողոցում անցկացրած ժամանակի կրճատումը (երբ կա հնարավորություն հեռուն նայել):

Հետազոտության մեջ չինացի եւ ամերիկացի գիտնականները գնահատել են, թե ինչպես է պանդեմիայի ժամանակ փակ տարածքում երկար մնալն ազդում երեխաների մոտ կարճատեսության տարածմանը:

Ուսումնասիրելով Չինաստանի Շանդուն նահանգից 10 դպրոցներից 6-13 տարեկան 123 535 երեխաների տեսողության տվյալները՝ գիտնականները հայտնաբերել են, որ 2015-2019 թվականներին նրանց թիվը կայուն է եղել եւ քիչ: Իսկ 2020-ին աճ է գրանցվել, եւ ամենից շատ աճել են 6 տարեկանների շրջանում ցուցանիշները՝ 5,7 տոկոսից մինչեւ 21,5 տոկոս: 10-13 տարեկանների համար այդ ցուցանիշն աննշան է փոխվել:

Հեղինակները չեն կասկածում, որ աճը կապված է տանը երկար ժամանակ անցկացնելու հետ:

Գիտնականները խորհուրդ են տալիս նվազեցնել էկրանների եւ գրքերի առջեւ ժամանակն ու շատ ժամանակ անցկացնել տնից դուրս:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել