• Latest news

Հոր սերմնաբջջիջներում բիոմարկերները կարող են վկայել երեխայի աուտիզմի ռիսկի մասին

18 հունվարի, 2021  23:31

Գիտնականները հայրերի սերմնաբջիջների ԴՆԹ-ում հայտնաբերել են հատուկ բիոմարկերներ, որոնք կարող են պոտենցիալ վկայել երեխաների մոտ աուտիստիկ սպեկտրի խանգարումների (աուտիզմ) զարգացման ռիսկի մասին: Այս մասին ասվում է նոր ուսումնասիրության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Clinical Epigenetics ամսագրում:

Ինչպես հաղորդում է Medportal.ru-ն, վերջին շրջանում ավելի ու ավելի շատ կարելի է լսել այն կարծիքը, որ աուտիզմը կարող է ունենալ էպիգենետիկ գործոններ: Էպիգենետիկան ուսումնասիրում է ԴՆԹ-ի փոփոխությունները, որոնք չեն ազդում բուն գենետիկ ծածկագրի վրա, բայց ազդում են օրգանիզմի կողմից այն կարդալու վրա:

Էպիգենետիկ գործոնները կարող են կապված լինել աուտիզմի շատ լավ ուսումնասիրված ռիսկի գործոնի` ծնողների տարիքի հետ: Հայտնի է, որ որքան տարիքով է հայրը, այնքան մեծ է երեխայի մոտ աուտիզմի զարգացման ռիսկը: Միեւնույն ժամանակ, տարիքի հետ, ԴՆԹ-ում կուտակվում են էպիգենետիկ փոփոխություններ՝ օրինակ՝ որոշ գեներ կարող են անջատվել կամ միացվել:

Նոր ուսումնասիրության հեղինակները ցանկացել են հասկանալ՝ արդյոք կապ կա հայրերի էպիգենետիկ փոփոխությունների օրինաչափությունների եւ երեխաների մոտ աուտիզմի զարգացման ռիսկի միջեւ: Հետազոտությանը մասնակցել են աուտիստիկ սպեկտրի խանգարումների ախտորոշում ունեցող երեխաների 13 հայրեր, ինչպես նաեւ այդ խանգարումները չունեցող երեխաների 13 հայրեր: Մասնակիցների սերմնաբջիջների գենոմը ուսումնասիրելուց հետո մասնագետները հայտնաբերել են ԴՆԹ-ի մեթիլացման 805 հատուկ տեղամասեր, որոնք բաժանվում են երկու խմբերի:

Ուսումնասիրության հաջորդ փուլի ընթացքում գիտնականները փորձել են 18 տղամարդկանց ԴՆԹ-ի էպիգենետիկ փոփոխություններով կանխատեսել, թե նրանցից որոնք ունեն աուտիզմով երեխաներ: Դրա համար նրանք օգտագործել են բիոմարկերների մասին իրենց տվյալները: 90% դեպքերում գիտնականները ճիշտ են կռահել, միայն երկու տղամարդու համար են պատասխանները սխալ եղել:

Այս ոչ մեծ ուսումնասիրությունն իրականացվել է աուտիզմի զարգացման ռիսկում էպիգենետիկ գործոնների դերի վերաբերյալ վարկածի հիմնավորվածությունը հաստատելու համար: Նրա տվյալները հաստատում են պահանջում ավելի մեծ գիտական աշխատանքներում: Ներկայումս գիտնականների նույն թիմը ստուգում է այդ բիոմարկետների վավերությունը100 մարդուց բաղկացած խմբում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել