• Latest news

Աչքերի ինչպիսի՞ խնդիրներ են ցույց տալիս կորոնավիրուսով վարակումը

19 հունվարի, 2021  10:55

Աչքերի բորբոքումը, քորը եւ լույսից վախը կարող են վկայել COVID-19-ի մասին, պնդում են Anglia Ruskin University-ի (Մեծ Բրիտանիա) գիտնականները: Նրանք իրենց նոր հետազոտության արդյունքները հրապարակել են British Medical Journal գիտական ամսագրում:

Քորը, աչքերի բորբոքումը եւ լույսի տանելի չլինելը հատուկ են այլ հիվանդությունների, օրինակ կոնյունկտիվիտին: Սակայն գիտնականները պնդում են, որ այս ախտանիշները կարող են հայտնվել կորոնավիրուսով վարակման սկզբնական փուլում:

Աչքերի երեք առավել հաճախակի ախտանիշները, որոնց բախվել են հետազոտության կորոնավիրուսով վարակված մասնակիցները, հետեւյալն են՝ լույսից վախը (18 տոկոս), աչքերում ցավը (16 տոկոս) եւ աչքերի քորը (17 տոկոս): Մասնակիցների 81 տոկոսը հայտնել է, որ իրենց մոտ աչքերի հետ կապված ախտանիշները ի հայտ են եկել COVID-19-ի այլ ախտանիշների հայտնվելուց հետո 2 շաբաթվա ընթացքում: Մասնակիցներից 80 տոկոսի մոտ այս ախտանիշները շարունակվել են 2 շաբաթից պակաս:

Գիտնականների խոսքով՝ լույսից վախ կարող է առաջանալ ոչ միայն արեւի վառ լույսի ազդեցությամբ, այլ նաեւ բջջային հեռախոսի էկրանի, համակարգչի եւ անգամ բուխարիի կրակի:

Ավելին՝ գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի ժամանակ աչքերում դիսկոմֆորտը դրսեւորվում է անգամ կույր մարդկանց մոտ: Պատճառն այն է, որ ցանցաթաղանթում կան լույսի հանդեպ զգայուն բջիջներ, որոնք արձագանքում են լույսին, ինչի հետեւանքով առաջանում է այրոցի կամ ծակծկոցի զգացում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել