• Latest news

Գիտնականները պատմել են՝ ինչպես է հնարավոր տնտեսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

19 հունվարի, 2021  13:38

Բրազիլիայից գիտնականներն առաջարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներարկում պատվաստանյութի առավելագույն տնտեսմամբ: Ինչպես հայտնում է «Իզվեստիա»-ն, դրա համար առաջարկվում է օգտագործել ավելի փոքր ներարկիչներ: 

Պարզվում է, որ այժմ յուրաքանչյուր պատվաստանյութից հետո թափոնները հայտնվում են միջինում 40-560 միկրոլիտի պատվաստանյութի մեջ: Մասնագետները դիտարկել են իրավիճակը, երբ պատվաստանյութը պահում են սրվակներում, որոնք նախատեսված են 5 ներարկման համար: 0,3 միլիլիտր տարողությամբ դեղաչափի ներարկման համար գիտնականներն օգտագործել են ներարկիչներ, որոնց տարարողությունը կազմել է 1 եւ 3 միլիլիտր՝ տարբեր տեսակի ներարկիչ ասեղների համադրությամբ: Ցանկացած ներարկիչ ունի այսպես կոչված մահացած ծավալ, որում միշտ մնում է ներարկված դեղամիջոց: Գիտնականների խոսքով՝ այդ ծավալի կրճատումը կարող է նվազեցնել պատվաստանյութի կորուստը:  

Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ ամենից տնտեսող են մեկ միլիլիտր տարողությամբ ներարկիչները: Գիտնականների խոսքով՝ այդ ներարկիչները պետք է օգտագործել 23G տեսակի ասեղների հետ, որպեսզի ապահովվի սրվակից դեղամիջոցի դուրսբերման ամենաբարձր տոկոսը: Այդպիսով, տարրայից հնարավոր կլինի հանել պատվաստանյութի 6 դեղաչափ 5-ի փոխարեն: Այդ դեպքում պատվաստանյութի տնտեսումը կազմում է 20-40 տոկոս:

Գիտնականներն առաջարկել են նաեւ օգտագործել պատվաստանյութի ներարկման հատուկ միջոց, որի դեպքում դեղամիջոցն ամբողջությամբ դուրս կբերվի ներարկիչից: Դրա համար պետք է շիճուկի անհրաժեշտ դեղաչափի դուրսբերում անցկացնել, իսկ մխոցի կողմից պետք է լրացնել 0,1-0,2 միլիլիտր օդի ոչ մեծ տարածք, որը դուրս կմղի ասեղում եւ ներարկիչում մնացած պատվաստանյութը: Դա թույլ կտա օգտագործել մեկ սրվակը ոչ թե 5, այլ միանգամից 7 դեղաչափի համար:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է