• Latest news

Վանաձորում եւ Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագիր

19 հունվարի, 2021  16:07

Վանաձորում եւ Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում մեկնարկել են կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտությունները:

Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, շարժական մամոգրաֆը դեռ 6 ամիս տեղակայված կլինի Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում եւ Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի եւ Շահումյանի  բուժամբուլատորիաներում կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն կունենան անցնել անվճար մամոգրաֆիկ հետազոտություն:  Այնուհետև շարժական մամոգրաֆը կտեղափոխվի Լոռու մարզի այլ քաղաքներ:

Այսօր կայացել է շարժական մամոգրաֆի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Նարեկ Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և բժիշկներ:

Ծրագրի իրականացման և կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման  նպատակով Վանաձորի և շրջակա համայքների ԱԱՊ օղակի շուրջ 60 բուժաշխատող արդեն իսկ վերապատրաստվել է:

Հիշեցնենք, որ կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություններն իրականացվում են  Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Կանանց մոտ չարորակ նորագոյացությունների շարքում կրծքագեղձի քաղցկեղը 1-ին տեղում է, և Հայաստանում տարեկան ախտորոշվում է 1000-ից ավելի նոր դեպք, իսկ վերջին տարիներին հիվանդության աճը կազմել է 20%: Այս վիճակագրական տվյալների պայմաններում խիստ կարևոր է կանխարգելիչ ծառայությունների ֆիզիկական և ֆինանսական մատչելիությունը, ինչն ապահովվելու է այս ծրագրի  միջոցով: Այսպիսով, այլևս կարիք չի լինի հասնել Երևան մամոգրաֆիկ հետազոտություն անցնելու համար,

հետազոտության ախտորոշումը կատարվելու է ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» պրոֆեսիոնալ ռադիոլոգների կողմից, ախտորոշման հաստատման լրացուցիչ հետազոտություններն իրականացվելու են անվճար:

Հերթերից խուսափելու համար գործելու է հերթագրման համակարգ, որի համար նախ պետք է այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել