• Latest news

«Խելացի ժամացույցը» ինչպե՞ս կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում

21 հունվարի, 2021  09:47

«Խելացի ժամացույցը» կարող է COVID-19-ի ախտանիշները հայտնաբերել մինչ այն, երբ մարդը կիմանա վարակվելու փաստի մասին, պնդում են Իկանի Բժշկական դպրոցի գիտնականները:

COVID-19-ով վարակման առաջին նշաններից մեկն է համարվում բորբոքումը, որին օրգանիզմն արձագանքում է արյան շրջանառության աննշան փոփոխությամբ: Այս փոփոխությունը կարելի է տեսնել սրտի բաբախյունի ոչ մեծ փոփոխություններում, հայտնում է Medical Express-ը:

Դրանք կարող է որսալ «խելացի ժամացույցը»: Երկար ժամանակահատվածում մարդու սրտի բաբախյունը գրանցելով՝ համակարգը որոշում է օգտատիրոջ բազային նորման: Եվ երբ գրանցվում է սրտի կծկումների հաճախության անսպասելի երկարատեւ փոփոխություն, դա կարող է ցույց տալ տարբեր խնդիրների առկայությունը:

Փորձ է անցկացվել Apple Watch կրող 297 մարդու մասնակցությամբ: Փորձի շրջանակում ժամացույցը եւ համատեղ աշխատող հավելվածը կարողացել են սրտի բաբախյունի փոփոխություններով նույնականացնել վարակվածների երկու երրորդին: Եվ դա տեղի է ունեցել այն բանից միջինը 7 օր առաջ, երբ կամավորները նկատել են ինֆեկցիայի ինչ-որ ախտանիշներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել