• Latest news

Գիտնականները հայտնաբերել են նոր «դարպասներ», որոնցով կորոնավիրուսը կարող է թոքեր թափանցել

21 հունվարի, 2021  14:41

SARS-CoV-2 կորոնավիրուսի համար թոքերի եւ բրոնխների բջիջներ թափանցելու «դարպասներ» կարող է լինել ոչ միայն ACE2 սպիտակուցը, այլեւ AXL ֆերմենտը: Այս մասին հայտնում են չինացի գիտնականները, որոնք նոր հետազոտությունը հրապարակել են Cell Research ամսագրում:

AXL-ը թաղանթային սպիտակուց է, որը պատասխանատու է մեծ թվով ֆիզիոլոգիական պրոցեսների համար, այդ թվում բջիջների կենսունակության, դրանց տարբերակման եւ իմունային պատասխանների:

Սակայն, ինչպես պարզվել է, այդ նույն սպիտակուցը կարող է նպաստել կորոնավիրուսի թափանցմանը թոքեր: Գիտնականները նաեւ պարզել են, որ այդ ռեցեպտորների անջատումը կարող է զգալիորեն կրճատել մարդու թոքերի էպիթելային բջիջներում ՌՆԹ վիրուսային պատճենների թիվը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել