• Latest news

Հակամարմինները չեն ապահովում լիարժեք պաշտպանություն կորոնավիրուսով վարակվելուց. հետազոտություն

21 հունվարի, 2021  21:27

Հակամարմինների առկայությունը դեռ չի երաշխավորում, որ մարդը կրկին չի վարակվի կորոնավիրուսով՝ եզրակացության են եկել Չինաստանից հետազոտողները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են National Science Review ամսագրում: 

Հետազոտողները կրկնակի վարակման դեպքեր են հայտնաբերել 273 պացիենտից կազմված խմբում: Ապաքինման եւ նոր վարակման միջեւ անցել է 19-57 օր:

Ինչո՞ւ են հակամարմիններ ունեցող մարդիկ վարակվում կորոնավիրուսով:

Հետազոտողների կարծիքով՝ նման մարդիկ վարակվում են, քանի որ նրանց օրգանիզմը, որը դեռ թույլ է նախորդ վարակումից հետո, հարձակման է ենթարկվել վիրուսի նոր տարբերակի կողմից, որը տարբերվում է գեների իր կառուցվածքով: Այդ ախտածնի համար օրգանիզմը չի կարող բավարար T-բջջային պատասխան արտադրել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել