• Latest news

Ո՞ր սննդակարգը կարող է երկարացնել կյանքը

21 հունվարի, 2021  23:34

Ինչպե՞ս է պետք սնվել՝ առողջությունը պահպանելու եւ կյանքը երկարացնելու համար: Որոշ խորհուրդներով կիսվել է բժիշկ-սննդաբան Մարկ Հիլբերտը:  

Նախ, խորհուրդ է տրվում նվազեցնել օգտագործվող կիլոկալորիաների քանակը: Մասնագետի խոսքով՝ չափավոր ուտելը նվազեցնում է քաղցկեղի եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը: Ինչպես նաեւ, ցածր կալորիականությամբ դիետաների օգնությամբ, որոնք հայտնի են որպես քեմբրիջյան դիետա, հնարավոր է կանխել երկրորդ տեսակի դիաբետը:

Հետազոտությունը, որը հրապարակվել է Cell Metabolism ամսագրում, հաստատում է, որ երկու տարվա ընթացքում 15 տոկոսով օրական կալորաժի կրճատումը կօգնի դանդաղեցնել ծերացման պրոցեսը:

Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել հետեւել ստացվող վիտամին D-ի քանակին, քանի որ օրգանիզմում դրա մակարդակը հակառակ համեմատական է վաղաժամ մահվան ռիսկին:

Երկարակեցության համար Հիլբերտը խորհուրդ է տվել ավելի շատ հատապտուղ ուտել, քանի որ այն ամրապնդում է սիրտը, նվազեցնում քաղցկեղի եւ դիաբետի ռիսկը, նվազեցնում արյան ճնշումը, ինչպես նաեւ կանխում վատ խոլեստերինի կուտակումը:

Նա նաեւ օգտակար է անվանել կանաչ թեյը, որը կարող է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակն ու նվազեցնել ճնշումը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է