• Latest news

Գիտնականները արհեստական եղջերաթաղանթ են մշակել, որը կարող է փրկել տեսողության կորստից

22 հունվարի, 2021  09:40

Իսրայելական CorNeat ընկերության մասնագետները արհեստական եղջերաթաղանթի նոր տեսակ են մշակել, որն ինտեգրվում է աչքի անմիջապես պատին: Հաջողվել է այն հաջողությամբ փոխպատվաստել 78-ամյա տղամարդուն:

Եղջերաթաղանթը աչքի թափանցիկ առջեւի հատվածն է, որը ծածկում եւ պաշտպանում է ծիածանաթաղանթը եւ բիբը: Երբ հիվանդության կամ վնասվածքի պատճառով եղջերաթաղանթը վերականգնման ենթակա չէ, հանգեցնում է կուրության, փոխանցում է Medical Express-ը:

Այդպիսի դեպքերում հաճախ անցկացնում են դոնորից առողջ եղջերաթաղանթի փոխպատվաստում: Բայց խնդիրն այն է, որ դոնորները շատ ավելի սակավաթիվ են, քան մարդիկ, որոնք նոր եղջերաթաղանքի կարիք ունեն, ուստի հետազոտողները բազմիցս փորձել են ստեղծել արհեստական եղջերաթաղանթներ:

Արհեստական եղջերաթաղանթի օգտագործումը սովորաբար նախատեսում է օժանդակող հյուսվածքների կիրառում, որոնք ապահովում են մարդու աչքի արհեստական հատվածի եւ հյուսվածքների միջեւ կապերը:

KPro կոչվող փոխպատվաստվող համակարգի նոր տեսակը չի պահանջում որեւէ լրացուցիչ հյուսվածքի օգտագործում: Իմպլանտը «կիսաշրջազգեստ» ունի, որը ստեղծված է ֆիբրոբլաստների եւ կոլագենի ներթափանցմանը նպաստող նյութից:

Պացիենտի աչքի հյուսվածքներին «կիսաշրջազգեստի» լիակատար ինտեգրումը տեղի է ունենում վիրահատությունից հետո մի քանի շաբաթվա ընթացում: Հետազոտողների խոսքով՝ նոր արհեստական եղեջերաթաղանթով 78-ամյա պացիենտը վիրահատությունից հետո հաջորդ օրը կարողացել է տարբերակել ընտանիքի անդամների դեմքերը եւ կարդալ դիագրամի վրայի թվերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել