• Latest news

Հնարավո՞ր է արդյոք ստամոքսի միջոցով վարակվել կորոնավիրուսով

22 հունվարի, 2021  12:26

Մինչ օրս աշխարհում չի գրանցվել կերակուրի միջոցով կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք: Սենթ Լուիսի Վաշինգտոնյան համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները, սակայն, կարծում են, որ ստամոքսաթթվի նվազումը եւ կերակրափողի բջիջների փոփոխությունը տեսականորեն կարող է այդպիսի ռիսկ ստեղծել:

Սննդամթերքի միջոցով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը բավականին փոքր է, քանի որ ստամոքսաթթուն հեշտությամբ չեզոքացնում է այդ վիրուսը, ինչպես նաեւ շատ ուրիշ վիրուսներ, հայտնում է Medportal.ru-ն:

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության դեպքում, որով տառապում է մեծահասակ մարդկանց մինչեւ 40 տոկոսը, ստամոքսի պարունակությունը պարբերաբար հետ է ընկնում կերակրափողի մեջ՝ առաջացնելով այրոց եւ վնասելով դրա լորձաթաղանթը: Ժամանակի ընթացքում կերակրափողի բջիջները կարող են փոխվել եւ ձեռք բերել աղիների բջիջների որոշ հատկանիշներ, որոնք կարող են կապվել SARS-Cov-2-ի հետ:

Վաշինգտոնյան համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները ենթադրել են, որ Բարետի համախտանիշով (ռեֆլյուքսային հիվանդության ամենածանր բարդություններից մեկն է) պացիենտները տեսականորեն կարող են վարակվել կորոնավիրուսով կերակրափողի հյուսվածքների միջոցով:

Բարետի համախտանիշով պացիենտների ստանդարտ բուժումը նախատեսում է ստամոքսաթթվի արտազատման ճնշում, իսկ դա իր հերթին կարող է նպաստել կերակուրի միջոցով վիրուսի ներթափանցմանը օրգանիզմ:

Այս վարկածը ստուգելու համար մասնագետներն ուսումնասիրել են Բարետի համախտանիշով 30 պացիենտների կերակրափողի հյյուսվածքները: Նրանք բոլոր նմուշներում ռեցեպտորներ են հայտնաբերել, որոնք կարող էին կապվել վիրուսի հետ: Հետազոտության հեղինակները համեմատելու համար այդ հյուսվածքներից, ինչպես նաեւ առողջ մարդկանց բջիջներից ստեղծել են նաեւ կերակրափողի փոքրացված մոդելներ եւ ստուգել դրանց փոխգործակցությունը ախտածինի հետ:

Պարզվել է, որ կորոնավիրուսն իսկապես կարող է կապվել Բարետի համախտանիշով պացիենտների կերակրափողի բջիջների ռեցեպտորների հետ: Որքան հիվանդությունը բարձիթողի վիճակում է (որքան շատ են կերակրափողի բջիջները ձեռք բերում աղիների բջիջների հատկություններ), այնքան վարակվելու հավանականությունը մեծ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել