• Latest news

Ինչ ոչ ակնհայտ վտանգներ կարող են թաքնված լինել առողջ սննդում

22 հունվարի, 2021  21:26

Նույնիսկ օգտակար ու առողջ համարվող սնունդը չի կարելի օգտագործել անսահմանափակ քանակով: Ինչպես պնդում է սննդաբան Սյուզի Բարելը (Ավստրալիա), առողջ համարվող սննդում նույնպես կարող է մեծ քանակությամբ կալորիա, շաքարով եւ ածխաջրեր պարունակվել։

Ինչպես պատմում է The Daily Mail-ը, սմուզին այսօր առողջ սննդամթերք է համարվում: Բայց թեեւ պատրաստվում է թարմ մրգերից, ընկույզներից եւ մածունից, այն դժվար է առողջ եւ հավասարակշռված սննդակարգում ընդգրկել: Քանի որ սմուզիի մեկ բաժինը կարող է պարունակել մինչեւ 800 կալորիա եւ 80 գրամ շաքար, այս մթերքը օգտագործող մարդիկ կարող են գերազանցել օրական նորման:

«Պետք է հիշել, որ սմուզին կերակրի լիարժեք ընդունում է, այլ ոչ թե ուտելիքին լրացնող ըմպելիք»,- ասել է Բարելը:

Օգտակար ու առողջ համարվող մեկ այլ շատ կալորիական սնունդ է գորշ կամ սպիտակ բրինձը: Մասնագետի խոսքով՝ մեկ բաժակ եփած բրինձը պարունակում է 40 գրամ ածխաջրեր, ինչը համապատասխանում է սպիտակ հացի 3-4 կտորի:

Չրերը, որոնք հաճախ վաճառվում են առողջ սննդի խանութներում, նույնպես շատ կալորիական են եւ կարող են մեծ քանակի շաքար պարունակել: Ըստ Բարելի՝ թարմ մրգերը նախընտրելի են չրերից:

Իսկ թխած չիփսերից, որոնք հաճախ գովազդվում են որպես սովորականների առողջ այլընտրանք, ավելի լավ է հեռու մնալ: Դրանցում, իսկապես, կալորիաները, ճարպը եւ շաքարը քիչ է, բայց սննդային արժեք էլ չկա, ասում է փորձագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել