• Latest news

COVID-19-ից մահացությունը կարող է կախված լինել մարդու ռասայից. հետազոտություն

25 հունվարի, 2021  18:45

COVID-19-ի ընթացքի եւ տարբեր էթնիկ խմբերի հիվանդների շրջանում մահացության վիճակագրության մեջ տարօրինակ տարբերություններ են նկատվել, ինչպես պարզել են Լոնդոնի Թագուհի Մարիայի համալսարանի եւ Բրիտանիայի Barts Health ազգային առողջապահական ծառայության խոշորագույն հիմնադրամներից մեկի փորձագետները:

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են BMJ Open բժշկական ամսագրում, գիտնականները վերլուծել են հաստատված կորոնավիրուսային վարակով 16 տարեկանից բարձր 1737 հիվանդների տվյալներ՝ 538 պացիենտներն (31%) ասիացի են եղել, 340 պացիենտները (20%)՝ սեւամորթ, 707-ը (40%)՝ սպիտակ:

Բուժման 30-րդ օրը մահացել է 511 մարդ (ընդհանուր թվի 29%-ը): Նշվում է, որ էթնիկ փոքրամասնությունից պացիենտները ավելի երիտասարդ են եղել, քան սպիտակամորթ պացիենտները: Ծագումով ասիացիները 1,54 անգամ ավելի հաճախ են ընդունվել վերակենդանացման բաժանմունքներ եւ միացվել մեխանիկական օդափոխության սարքին, քան սպիտակամորթ պացիենտները, իսկ իսկ սեւամորթ պացիենտները՝ 1,8 անգամ ավելի հաճախ:

Հետազոտությունը պարզել է նաեւ, որ ասիական ծագում ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսի վարակից մահանալու հավանականությունը 1,49 անգամ ավելի մեծ է եղել, քան սպիտակամորթ պացիենտները, եւ 1,3 անգամ ավելի մեծ՝ քան սեւամորթներինը։ Ավելին, ասիացի եւ սեւամորթ պացիենտները օդափոխության համակարգին միանալու եւ վերակենդանացման բաժանմունքներում հայտնվելու 50-80%-ով ավելի մեծ հավանականություն են ունեցել, քան կովկասցի նույն տարիքի պացիենտները:

Թագուհի Մարիայի համալսարանի պրոֆեսոր, Barts Health-ի հիմնադրամի մասնագետ, դոկտոր Յիզե Վանը նշել է, որ հետազոտությունը պարզել է COVID-19 կորոնավիրուսային վարակի անսպասելի ազդեցությունը սեւամորթների եւ ասիական ծագում ունեցող մարդկանց վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է