• Latest news

Գիտնականները շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման նոր մոտեցում են առաջարկել

25 հունվարի, 2021  23:27

Նոր համակարգը, որն օգտագործում է արհեստական բանականությունը, կարող է զգալիորեն բարձրացնել շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման մակարդակը: Դրա օգնությամբ կարելի է մեզի անալիզով ընդամենը 20 րոպեում ախտորոշել այս հիվանդությունը: Անալիզի ճշգրտությունը հասնում է գրեթե 100%-ի:

Ինչպես հաղորդում է Express Computer-ը, շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում ամենատարածված քաղցկեղներից է: Նախնական ախտորոշումը կատարվում է արյան մեջ ՇՀՀ-ի (շագանակագեղձի հատուկ հակագեն) ցուցանիշներով: Սակայն այս մեթոդի ճշգրտությունը հասնում է ընդամենը 30%-ի: Հետեւաբար շատ պացիենտներ ստիպված են անցնել անհարկի եւ ինվազիվ պրոցեդուրա՝ բիոպսիա, որը սպառնում է արյունահոսությամբ եւ ցավային զգացողություններով:

Կորեայի գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտի հետազոտական խումբը միավորել է արհեստական բանականությունը եւ գերզգայուն բիոսենսորը, որը միաժամանակ կարող է գնահատել շագանակագեղձի քաղցկեղի չորս մարկերի կոնցենտրացիան մեզի մեջ: Արհեստական բանականությանը սովորեցրել են վերլուծել հավաքագրված տվյալները, ինչը թույլ է տալիս առավելագույնս բարձրացնել ախտորոշիչ համակարգի ճշգրտությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել