• Latest news

Ինչպե՞ս է 2020 թվականն ազդել մարդկանց առողջության վրա

26 հունվարի, 2021  12:37

Վատ սովորությունները, որոնք շատերը ձեռք են բերել 2020 թվականին լոքդաունների եւ սթրեսի պատճառով, կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա:

Ըստ Vice պարբերականի` շատ բժիշկներ նշել են, որ 2020 թվականին մեծ թվով մարդիկ են սկսել ոչ առողջ ապրելակերպ վարել. ավելի շատ ալկոհոլային խմիչքներ են խմել, քաղցրավենիք եւ ֆաստֆուդ են կերել եւ քիչ են շարժվել: Սակայն եթե այդ սովորությունները մշտական չդառնան, դժվար թե էականորեն ազդեն մարդկանց կյանքի տեւողության վրա:

Տեխասի համալսարանի հանրային առողջության դպրոցի դոցենտ Լիա Ուիգմանը նշել է, որ նույնիսկ եթե մարդը 2020 թվականին ամեն երեկո երկու բաժակ գարեջուր է խմել, դժվար թե նրա մոտ երկարաժամկետ խնդիրներ առաջանան, եթե հիմա նա հավաքի իրեն եւ դադարի խմել: Սակայն մասնագետը նշել է նաեւ, որ ալկոհոլի հաճախակի օգտագործումը կարող է լյարդի ճարպակալման եւ այլ խնդիրների հանգեցնել:

Ուիգմանը նաեւ հայտարարել է, որ կարիք չկա մտահոգվելու 2020 թվականին քաշի ավելացման եւ կյանքում սպորտի բացակայության պատճառով, սակայն արդեն այսօր պետք է փորձել օրական առնվազն 30 րոպե տրամադրել կարդիովարժություններին. Օրինակ` քայլել, վազել, լողալ, հեծանիվ քշել:

«Մարդիկ պետք է մի բան հիշեն՝ ավելի առողջ լինելու համար երբեք ուշ չէ: Անցյալը մնացել է անցյալում»,- ասել է մասնագետը:

Լանգոնում Նյույորքյան համալսարանի հիվանդանոցի հոգեբան Ջեսիկա Սթեռնն իր հերթին նշել է, որ հեռավար աշխատանքի պատճառով շատերի աշխատանքային եւ անձնական ժամանակի միջեւ սահմանները ջնջվել են, ինչը հանգեցրել է սահմանվածից շատ աշխատելուն: Բայց այդ խնդիրը կլուծվի, եթե համավարակի ավարտվելուն պես մարդկանց մեծ մասը վերադառնա գրասենյակ:
Սթեռնը նաեւ զգուշացրել է, որ երկարատեւ սոցիալական մեկուսացման պատճառով շատերը անձնական շփումներում սկզբում դժվարությունների կբախվեն, բայց շուտով այդ հմտությունը կվերականգնվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է