• Latest news

Գիտնականները գտել են COVID-19-ի դեպքում շնչառական դիսթրես համախտանիշից հնարավոր փրկությունը

26 հունվարի, 2021  23:30

Մոնաշ համալսարանի (Ավստրալիա) գիտնականները երկու մոլեկուլ են հայտնաբերել, որոնք կարող են պայքարել ասթմայի եւ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հետ կապված թոքերի ֆունկցիայի խանգարումների դեմ: Այս մոլեկուլները կարող են նաեւ հնարավոր փրկություն դառնալ շնչառական դիսթրես համախտանիշի դեպքում: Այս մասին ներկայացված է հոդվածում, որը հրապարակվել է Nature Immunology ամսագրում:

Գիտնականներն այս մոլեկուլները հայտնաբերել են հետազոտության ժամանակ, որն ուղղված էր գենետիկորեն մոդիֆիկացված մկների աղիների միկրոբիոմի հետ իմունային համակարգի փոխգործակցության մեխանիզմների հայտնաբերմանը: Պարզվել է, որ աղիքային բակտերիաների նյութափոխանակության կողմնակի արգասիքը, որը կոչվում է p-կրեզոլ (PCS), ասթմայի դեմ լավ պաշտպանություն է ապահովում: PCS-ն ինքը արտադրվում է L-տիրոզին ամինաթթվի ներգրվման հետ ռեակցիայի ընթացքում:

Դրանից բացի, մկներին PCS-ի կամ L-տիրոզինի ներարկումը թոքերի բորբոքման դեմ զգալի պաշտպանություն է ապահովում: PCS-ն ազդում է էպիթելային բջիջների վրա, որոնք ծածկում են շնչուղիները, որպեսզի ասթմայի դեպքում նաեւ կանխեն ալերգիկ ռեակցիան: Մոլեկուլների արդյունավետությունը ցույց է տրվել նաեւ սուր շնչառական դիսթրես համախտանիշով մոդելային կենդանիների վրա, որը համարվում է կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով մարդկանց մահվան գլխավոր պատճառներից մեկն է:

Գիտնականները ներկայումս սկսել են PCS-ի հիման վրա դեղամիջոցի մշակումը՝ առանց պոտենցիալ կողմնակի էֆեկտների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել