• Latest news

Էնդոմետրիոզ եւ անպտղություն. կա՞ արդյոք կապ դրանց միջեւ

26 հունվարի, 2021  19:19

Էնդոմետրիոզը շատ տարածված գինեկոլոգիական հիվանդություն է, որի ընթացքում էնդոմետրիալ բջիջները, որոնք սովորաբար տեղակայված են արգանդի ներքին շերտում, աճում են այս շերտի սահմաններից դուրս եւ ընկնում այլ օրգանների եւ հյուսվածքների մեջ: Տարբեր տվյալների համաձայն` վերարտադրողական տարիքի բոլոր կանանց մինչեւ 10 տոկոսը տառապում է էնդոմետրիոզով:

Հետազոտությունների համաձայն` էնդոմետրիոզը, նստատեղի ցավից եւ դիսկոմֆորտից բացի, կարող է ավելի լուրջ խնդիրներ առաջացնել, այդ թվում` պտղաբերության հետ կապված:

Ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ էնդոմետրիոզի առկայությունը ամենեւին էլ չի նշանակում, որ կինն անպայման անպտուղ կլինի: Կան շատ կանայք, ովքեր էնդոմետրիոզ ունեն, որի մասին նույնիսկ գլխի չեն ընկնում, եւ հղիանալու եւ երեխաներ ունենալու հետ կապված խնդիրներ չեն ունենում: Սակայն, միեւնույն ժամանակ, անպտուղ կանանց մոտ 25 տոկոսն էնդոմետրիոզ ունի` տարբեր ծանրության:

Համարվում է, որ էնդոմետրիոզով կանանց մոտ անպտղության ռիսկը մեծանում է հիվանդության հետեւանքով առաջացած բորբոքային պրոցեսների պատճառով (էնդոմետրիոիդ հյուսվածքը, որը գտնվում է արգանդի ներքին շերտից դուրս, ռեցեպտորներ ունի հորմոնների նկատմաբ, ուստի դրանում նույն փոփոխություններն են առաջանում, ինչ եւ նորմալ էնդոմետրիայում, որոնք արտահայտվում են արնահոսությամբ դաշտանի ժամանակ. այս փոքր արնահոսությունները բորբոքման են հանգեցնում հարակից հյուսվածքներում):

Բացի այդ, էնդոմետրիոզը կարող է զոդման պրոցեսների հանգեցնել արգանդի խողովակներում, ինչի պատճառով սերմնաբջիջն ու ձվաբջիջը պարզապես չեն կարողանա հանդիպել եւ բեղմնավորում տեղի չի ունենա:
Կարծիք կա նաեւ, որ էնդոմետրիոզը կարող է խախտել ձվի հասունացման գործընթացը, խաթարել ձվաբջիջների որակը եւ ազդել օվուլյացիայի վրա:

Սակայն շատ մասնագետներ նշում են, որ էնդոմետրիոզի առկայությունը, նույնիսկ` ծանր ձեւով, բոլորովին էլ անպտղության երաշխիք չէ: Էնդոմետրիոզով որոշ կանայք կարող են ինքնուրույն հղիանալ` առանց որեւէ միջամտության, մյուսներին կարող է բուժում անհրաժեշտ լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է