• Latest news

Ո՞ր հիվանդություններն են սրվում ջերմաստիճանի փոփոխությունների պատճառով

27 հունվարի, 2021  11:08

Ջերմաստիճանի փոփոխությունները կարող են առաջացնել մի ամբողջ շարք հիվանդությունների սրացում, այդ թվում՝ սիրտ-անոթային, ասթմա եւ քրոնիկական բրոնխիտ: Այս մասին նախազգուշացնում է թերապեւտ Լյուդմիլա Լապան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ջերմաստիճանի փոփոխությունները կարող են վտանգավոր լինել նաեւ կաթված տարած պացիենտների, ինչպես նաեւ քրոնիկական ռինիտով եւ տոնզիլիտով մարդկանց համար: Այս հիվանդությունների սրացումը տեղի է ունենում ջերմաստիճանի փոփոխություններին մարդու անոթային համակարգի ռեակցիայի հետեւանքով: Մասնագետի պարզաբանմամբ՝ առողջ մարդկանց մոտ այս ռեակցիան աննկատ է կատարվում, իսկ որոշ հիվանդություններով մարդկանց մոտ կարող են առաջանալ բարդություններ:

«Անհրաժեշտ է վարել առողջ կենսակերպ, ավելի շատ հանգստանալ, չվազել, այլ քայլել, շատ չծանրաբեռնվել եւ հագնվել եղանակին համապատասխան, դա կօգնի այս ժամանակաշրջանը վերապրել առանց բարդությունների»,- ասել է բժիշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել